Իսլամիստները Մոզամբիկում 11 տարեկանից փոքր երեխաների են գլխատում․ BBC

Լուրեր

11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
Բոլորը

«Փրկեք երեխաներին» օգնության գործակալությունը հայտնել է, որ իսլամիստ գրոհայինները Մոզամբիկի հյուսիսային Կաբո Դելգադո նահանգում գլխատում են 11 տարեկանից փոքր երեխաների, հաղորդում է BBC News-ը:

Մայրերից մեկը գործակալությանը հայտնել է, որ ստիպված է եղել իր մյուս երեխաների հետ թաքստոցից հետևել, թե ինչպես են իր 12-ամյա որդուն սպանել:

Ավելի քան 2500 մարդ գլխատվել է, իսկ 700․000-ը հեռացել է իրենց տներից այն բանից հետո, երբ 2017 թվականից իսլամիստները սկսել են իրենց ապստամբությունը։ Նշվում է, որ երեխաներին սպանողները «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապ ունեցող ահաբեկիչներ են։

«Փրկեք երեխաներին» հիմնադրամն իր զեկույցում խոսել է տեղահանված ընտանիքների հետ, որոնք պատմել են գազով հարուստ նահանգներում տեղի ունեցած սարսափելի տեսարանների մասին։

Մայրերից մեկը, ում անունը գաղտնի է պահվում, պատմել է, որ իր ավագ որդին գլխատվել է այն վայրի մոտակայքում, որտեղ թաքնված են եղել ինքն ու իր մյուս երեխաները։

«Այդ գիշեր մեր գյուղը հարձակման ենթարկվեց, տները հրդեհեցին»,- ասել է նա։

«Երբ այդ ամենը սկսվեց, ես տանն էի իմ 4 երեխաների հետ։ Մենք փորձեցինք փրկվել՝ փախչելով դեպի անտառ, սակայն նրանք բռնեցին իմ ավագ որդուն ու գլխատեցին։ Մենք ոչինչ չէինք կարող անել, քանի որ մենք ևս կսպանվեինք»,- պատմել է կինը։

Տաթև Ֆռանգյան