Նիկոլը երեկ ցուցադրական գնաց ԳՇ, խնդիրները սվաղող տեքստն ասաց ու վերադարձավ․ Արտակ Զաքարյան

Լուրեր

01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
Բոլորը

Ստեղծված քաղաքական իրավիճակը, բացի ներկայիս իշխանությունից, նաև մնացած բոլոր ինստիտուների սխալն է։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Երբ զինված ուժերը նման հայտարարություն են անում, Ոստիկանությունում հարցեր չե՞ն առաջանում, ԱԱԾ-ում հարցեր չե՞ն առաջանում։ Զուտ իրենց պետության ապագայի վերաբերյալ, չեմ ասում՝ իրենց շեֆերի ցանկությունների վերաբերյալ։ Մնացած բոլոր կառույցներում հարցեր չե՞ն առաջանում։ Մենք լուրջ խնդիրներին անլուրջ վերաբերվելու չեմպիոններ ենք՝ բոլորս միասին։ Եվ այստեղ քաղաքական այն գործիչներն էլ, որ փորձում են լուրջ վերաբերմունք ցույց տալ, արձագանքը առավել քան անհամաչափ է»,- նշեց Զաքարյանը։

Նրա խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանը չհեռանա և նորից պատերազմ լինի, կորցնելու ենք նաև Սյունիքը։

«Բացառիկ դեպք է, երբ զինվորականները նման հայտարարություն են անում։ Վստահաբար կարող եմ ասել, որ սա ոչ միայն ԳՇ դիրքորոշումն է, մեր բանակի սպայական կազմի մոտ 70 տոկոսն այդպես է մտածում։ Մյուսները եթե չեն բարձրաձայնում, ինչ-ինչ պատճառներով գուցե կաշկանդված են։ Բայց սա ամբողջ բանակի խնդիրն է։ Բանակն անմիջապես տեսնում և զգում է խնդիրները։ Բանակն այսօր տեսնում ու զգում է, որ հաջորդ պատերազմը գրեթե անխուսափելի է դառնում, եթե այսպես շարունակվի։ Եթե Փաշինյանին հանդուրժեցինք վարչապետի պաշտոնում, 99 տոկոսով կարելի է վստահ լինել, որ հաջորդ պատերազմը սարերի հետևում չէ»,- հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարարը։

Նա նաև անդրադարձավ Գլխավոր շտաբ վարչապետի այցին, որը, ըստ Զաքարյանի, ցուցադրական էր․ «Երեկ Նիկոլը ցուցադրական գնաց Գլխավոր շտաբ, որտեղ ոչ մի էական խնդիր չի քննարկվել, Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցեր չեն քննարկվել, զինվորականներին չի հարցրել՝ ինչու եք պահանջում իմ հրաժարականը, ինչ իրավիճակում է մեր երկիրը հիմա, ինչ վիճակում է մեր բանակը։ Նիկոլին այդ ամենը բոլորովին չի հետաքրքրում, գնաց սահուն, խնդիրները սվաղող տեքստն ասաց ու վերադարձավ»։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների միջոցով ստեղծված իրավիճակին լուծում տալու տարբերակին, Զաքարյանը նշեց, որ դա հերթական մանիպուլյացիան է՝ իշխանությունը պահելու համար։

«Դրանով հանդարտացնում են, ժողովուրդն ասում է՝ լավ, ընտրությունը կլինի, չենք ընտրի Նիկոլին, դրանով կվերջանա խնդիրը։ Հետո ինքը տեսնում է, որ արդեն ժողովրդի մեծ մասն այդպես է մտածում, փողոցում պայքար չկա, գնացել են տները, փակում է թեման, ասում է՝ հետո կքննարկենք։ Այսպես ամիս-ամիս երկարաձգելով՝ փորձում է իր իշխանությունը շարունակել։ Իսկ ինչո՞ւ է փորձում, որովհետև ՀՀ-ի դեմ դեռևս Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումներն ավարտված չեն։ Տեսնում ենք՝ ինչ լեզվով է խոսում Ադրբեջանը Հայաստանի ժողովրդի հետ․ «Թող դեռ փորձեն ընդդիմանալ Զանգեզուրի միջանցքին։ Զանգեզուրն էլ, Երևանն էլ պատմական Ադրբեջան է»: Կա՞ որևէ ծպտուն իշխանությունների կողմից։ Չկա՛։ Երբ ԳՇ-ն հայտարարություն արեց և առաջին ալիքով հասարակության մի ստվար զանգված դուրս եկավ փողոց ու պահանջեց իշխանությունների հրաժարականը, Թուրքիայից պաշտոնական մակարդակով եղավ արձագանք, որ չի կարելի ռազմական հեղաշրջում անել։ Այս մարդն ունի իր անելիքը, բայց դա Հայաստանի հետ հեչ կապ չունի։ Հետևաբար, հայրենիքի փրկությունը նրանում է, որ այս մարդը շատ արագ լքի իր պաշտոնը»,- եզրափակեց Արտակ Զաքարյանը։

Անժելա Պողոսյան