ՄԱԿ-ի ԱԽ-ն քննադատել է Մյանմարում ցուցարարների հանդեպ բռնության կիրառումը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհանգստացած է Մյանմարում բուժաշխատողների, քաղաքացիական հասարակության ու լրագրողների վրա ճնշումներով։ ՄԱԿ-ի ԱԽ-ն միաձայն քննադատել է  խաղաղ բողոքի ցույցերի մասնակիցների հանդեպ բռնությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով անանուն դիվանագետներին։

Խորհուրդն իր խորը անհանգստությունն է հայտնել «բուժանձնակազմի, քաղաքացիական հանրության, արհմիությունների անդամների ու ԶԼՄ-ների աշխատակիցների հանդեպ սահմանափակումների կապակցությամբ», ինչպես նաև կոչ է արել ազատ արձակել բոլոր կամայական ձերբակալվածներին։

ՄԱԿ-ում ընդգծել են, որ իշխանության եկած զինվորականները պետք է զսպվածություն դրսևորեն։ Նիստի ժամանակ ընդունված հայտարարության մեջ ասվում է, որ Անվտանգության խորհուրդը կհետևի Մյանմարում իրավիճակին, սակայն բուն փաստաթղթում չի հիշատակվել ռազմական հեղաշրջման կամ միջազգային պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին։

 

Տաթև Ֆռանգյան