17 ուժերը շանտաժի, սպառնալիքի, զաբոռ ջարդելու են անցել. մոռացե՛ք իշխանությունը և հեռացե՛ք, խարխլում եք պետությունը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի հետ

-Այսօր հայտնի դարձավ, որ 17 ուժերի առաջնորդ Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Նա մեղադրվում է իշխանության զավթման, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու մեջ։ Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։ Նաև որպես իրավունքի մասնագետ, ասացե՛ք՝ սա քաղաքակա՞ն, թե՞ իրավական հետապնդում է։

-Ծանոթ չեմ մեղադրական եզրակացությանը, գործը կգնա դատարան, մեղադրական եզրակացությունը կհրապարակվի, կտեսնենք, թե ինչ մեղադրանք է առաջադրվել, կհամադրենք հրապարակայնորեն մեզ հասանելի՝ Վազգեն Մանուկյանի վարքագծի հետ, հետո նոր կկարողանանք դիրքորոշում արտահայտել։ Ակնհայտ է, որ ՀՀ-ում չի կարող որևէ ձևով որևէ մեկի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվել։ Գոնե իմ պատկերացրած Հայաստանում այդպես պետք է լինի՝ անկախ նրանից, թե տվյալ անձի նկատմամբ մենք ինչպիսի վերաբերմունք ունենք։ Հայաստանում բացառվում է որևէ քաղաքական հետապնդումը, ինձ համար դա անընդունելի է։

-Հիշեցնեմ Վազգեն Մանուկյանի հայտարարություններից մեկը՝ կայծակնային ապստամբությամբ զոռով իշխանություն վերցնել։ Ինչ եք կարծում՝ այս հայտարարությունը կարո՞ղ է մեղադրանքի հիմք դառնալ։

-Այն մարդիկ և ուժերը, անկախ նրանից՝ ովքեր են, եթե կփորձեն զաբոռ ջարդելու միջոցով, զոռբայությամբ, բռնությամբ, մարդկանց վրա հոգեբանական ճնշումներով, անօրինական որևէ ճանապարհով իշխանության գալ և իշխանություն զավթել, նրանք՝ որպես հանցագործներ, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Այստեղ որևէ կասկած պիտի չլինի։

-Իսկ եթե նա ընդդիմության առաջնո՞րդ է։

-Թեկուզ և ընդդիմության առաջնորդ լինի՝ ՀՀ-ում որևէ մեկը զաբոռ ջարդելով կամ զոռբայությամբ իշխանության պիտի չգա և վե՛րջ։

-Ռոբերտ Քոչարյանը, հետևելով Վազգեն Մանուկյանի օրինակին, ռազմական հեղաշրջումը ներկայացնում է որպես դրական օրինակ՝ նշելով, որ պետք չէ վախենալ այդ բառից «Եթե զինվորական էլիտան պատասխանատվություն է զգում երկրի ապագայի համար, ապա չպետք է բացառել քայլերը, որոնք կարող են բախտորոշ լինել»։ Ինչպե՞ս եք գնահատում այս պնդումը՝ հաշվի առնելով, որ նախկին նախագահն է նման բան ասում, և ո՛չ շարքային ակտիվիստը։

-Շատ ճիշտ շեշտադրում արեցիք, որ խոսքը գնում է հանրապետությունը ղեկավարած անձի՝ հրապարակային արտահայտած դիրքորոշման մասին։ Բայց ով-ով՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է հեռու մնա «ժողովրդավարություն», «Բաղրամյան պողոտա», «իրավունք», «ընտրություններ», «ընդդիմություն» հասկացություններից և դրանց մասին դատողություններ անելուց, առավել ևս՝ Զինված ուժերի գեներալիտետի նկատմամբ ինչ-որ դիրքորոշում արտահայտելուց։ Ռոբերտ Քոչարյանն օտարալեզու լրատվամիջոցների հետ ասուլիսում, ըստ էության, խոստովանեց, որ ամբողջությամբ աջակցում է 17 ուժերին, Վազգեն Մանուկյանին՝ որպես վարչապետի թեկնածուի։ Ռոբերտ Քոչարյանը 2004 թվականի ապրիլի 12-ին, երբ ինքը նախագահ էր և իր ժամանակվա ընդդիմությունը կրկին դուրս էր եկել և փորձ էր անում փակել Բաղրամյան պողոտան, չորս ժամից ավելի չհանդուրժեց քաղաքական ընդդիմության խաղաղ ակցիան՝ ամբողջ գիշեր ոստիկանական բեսպրեդելը ջարդեց մարդկանց, քաղաքական կուսակցությունների շենքերն ու շինությունները, քաղաքական լիդերներին, 100-ավոր մարդկանց բռնության ենթարկեցին, ֆիզիկապես ուղղակի տանջանքների ենթարկեցին, ոստիկանության բաժինների պետեր ուղղակիորեն ներգրավված էին մարդկանց ծեծելու գործընթացում։ Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը դարձել է ժողովրդավար և խոսում է Բաղրամյան պողոտան փակած մարդկանց աջակցությունի՞ց։

-Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին Հանրապետության հրապարակի հանրահավաքում հայտարարեց՝ «Վե՛րջ թավիշին»։ Դուք հավատո՞ւմ եք, որ այս իշխանությունը գնալու է այդ ճանապարհով։

-Ո՛չ, ես չեմ հավատում։ Ինձ ակնհայտ է՝ հանցագործի տեղը բանտում է, որևէ հանցագործ պետք է դուրս չմնա պատասխանատվությունից։ Այս անգործության, թավիշի հաղթարշավի արդյունքում ՀՀ-ում ստեղծվել է անիշխանություն։ Երեք տարի մենք լսել ենք այդ արտահայտությունը, հիմա 10 օր անցել է, ի՞նչ դրսևորում ունի այն։

-Վազգեն Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց, դա «Վե՛րջ թավիշին» արտահայտության դրսևորում չէ՞։

-Բոլորի համար հասկանալի է «Վե՛րջ թավիշին» ասվածի իրական ակնկալիքը։ Իսկ ես ասում եմ՝ «Վե՛րջ անիշխանությանը», որպեսզի իմ ասածում հիմք լինի, ասեմ Ձեզ՝ դուրս եկեք քաղաք, այն պարալիզացված է, հնարավոր մեծ ու փոքր, ենթադրյալ հանցագործները վխտում են քաղաքում և սպառնում են վերադառնալ իշխանության ու ջարդել այս իշխանության գլուխը։ Խնդրում եմ՝ ուշադրություն դարձրեք հասարակության անորոշությանը, պետական կառավարման համակարգի արդյունավետության մակարդակին, մարդիկ չեն տեսնում իրենց վաղվա օրը, նրանց մեջ տագնապ կա։ Մարդիկ անորոշության մեջ են, ի՞նչ թավիշի մասին է խոսքը։ Օրենքը պետք է աշխատի։

-Այսօր բոլոր քաղաքական ուժերը համաձայն են արտահերթ ընտրությունների գնալու գաղափարի հետ, սակայն, ինչպես ասում են, կինոն սկսվում է ստորակետից հետո և պայմաններ են հնչում՝ «բայց Վազգեն Մանուկյանը պետք է լինի վարչապետ», «Օնիկ Գասպարյանին պետք է չհեռացնել Գլխավոր շտաբի պետի պաշտոնից», «եկեք հուշագիր ստորագրենք», «հետո նոր՝ գնանք արտահերթի»։ Ինչ եք կարծում՝ իսկապե՞ս իշխող և ընդդիմադիր ուժերն ուզում են գնալ ընտրությունների։

-Քանի կար, ասում էին՝ Նիկոլն իրավունք չունի կազմակերպել ընտրություններ, քանի որ դավաճան է, պետք է հեռացվի, Վազգեն Մանուկյանը պետք է գա։ Հետո Ռոբերտ Քոչարյանն եկավ ասաց՝ եթե լինեն ընտրություններ, ինքը կմասնակցի, հետո ՀՀԿ-կաաններն ասացին՝ չեն մասնակցում։ Տեսե՛ք, բոլորը թքած ունեն ժողովրդի կարծիքի վրա, այսինքն՝ խնդիրն իրենց համար ոչ թե ժողովրդի իշխանության իրացումն է՝ ընտրությունները, այլ թե ով կկազմակերպի ընտրությունը։ 17 ուժերի և նրանց առաջնորդների կազմակերպած ընտրությունները 20 տարի մենք տեսել ենք՝ 10 հազար դրամանոց ընտրություններ են եղել՝ մարդկանց արժանապատվությունը ստորացնելու հաշվին, դուք որ հաստատ ընտրություններ չեք կազմակերպելու՝ անկախ նրանից, Նիկոլը կլինի, թե՝ ոչ։

Չեմ ճանաչում այդպիսի հայ ժողովուրդ, որը ձեզ բերելու է, վստահության մանդատ է տալու, հետևաբար՝ մոռացեք, որ մեր ժողովուրդն օրինական ընտրություններով ձեզ հետ կբերի իշխանության։ Իսկ հիմա, դուք շատ լավ գիտակցելով, որ ժողովուրդը ձեզ ձայն չի տալու, անցել եք շանտաժին, սպառնալիքին, վախեցնելուն, զոռբայությանը, զաբոռ ջարդելուն։ Լա՛վ, ինչքա՞ն կարելի է խաղալ պետականության հիմքերի հետ, խարխլել պետության հիմքերը։ 30 տարի ղեկավարել եք, 30 տարի ունեիք անկախ Հայաստանը հզոր և բարգավաճ պետություն սարքելու հնարավորություն, չե՛ք արել։ Լա՛վ՝ կարելի՞ է մարդկային առումով լռել, ներողություն խնդրել հայ ժողովրդից և հեռանալ քաղաքական ասպարեզից։ 88-ից հետո քաղաքական էլիտան չի փոխվում։ Պարո՛ն Վազգեն Մանուկյան, ի՞նչ խնդիր պետք է հիմա լուծեք, որ չարեցիք 91, 93, 96 թվերին։ Այն, ինչ այն ժամանակ չեք կարողացել, հիմա՞ պետք է կարողանաք, ինչո՞ւ պետք է ձեզ հավատամ, առավել ևս՝ ձեր հետևից երևում են ուրիշի ականջները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան