Գերմանիայի Բունդեսթագը պատգամավորին զրկել է անձեռնմխելիությունից՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն գործարքի պատճառով

Լուրեր

05.05.2024 | 14:33
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Դիլիջան
05.05.2024 | 13:46
Հայ խորհրդարանականները Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ են ունեցել
05.05.2024 | 13:14
Առաջիկա օրերին անձրևային եղանակը կպահպանվի
05.05.2024 | 12:13
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 5-ի դրությամբ
05.05.2024 | 11:13
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
05.05.2024 | 11:04
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը 4-օրյա այցով ժամանել է Հայաստան
05.05.2024 | 10:36
Ծառն ընկել է գազատարի վրա և փակել ճանապարհի երթևեկելի գոտին
05.05.2024 | 10:31
Սերո Խանզադյանի անվան դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
05.05.2024 | 10:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է
04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները քվեարկությամբ անձեռնմխելիությունից զրկել են պատգամավոր Աքսել Ֆիշերին, որը դարձել է կոռուպցիոն հետաքննության ֆիգուրանտներից՝ կապված ԵԽԽՎ-ում Ադրբեջանից գումարներ ստանալու հետ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ֆիշերը իշխող կոալիցիոն Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքի անդամ է։ Նրան անձեռնմխելիությունից զրկելու որոշումը պայմանավորված է նրանով, որ համապատասխան մարմինները խուզարկություններ են կատարել և ապացույցներ ձեռք բերել կոռուպցիոն գործարքի հետ կապված։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այս ամենը, ըստ երևույթին, կապված է Ադրբեջանում Ֆիշերի հնարավոր լոբբիստական գործունեության հետ։

DPA-ի հարցմանն ի պատասխան՝ Մյունխենի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հետաքննությունը կատարվում է կաշառք ստանալու կասկածանքով։ Արդեն իսկ կատարվել են խուզարկություններ, որի մասնակցել են դատախազության ու քրեական գործերի դաշնային գրասենյակի 60 աշխատակից։ Խուզարկություններին նախորդել են քննչական գործողություններ Բունդեսթագի նախկին ու գործող պատգամավորների դեմ, որոնք ԵԽԽՎ գերմանական պատվիրակության կազմում են եղել։

«Նրանք մեղադրվում են նաև 2008-2016 թվականներին բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով բալթյան բանկերի հաշիվներին փոխանցման միջոցով  Ադրբեջանից գումար ստանալու մեջ»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։

Լրատվամիջոցը գրում է, որ արդեն երկար տարիներ Ադրբեջանը հարաբերություններ է հաստատում գերմանացի քաղաքական գործիչների հետ՝ փորձելով բարելավել երկրի իմիջը։ Նրանք ստեղծել են մի ամբողջ լոբբիստական ցանց նախկին պատգամավոր Էդուարդ Լինտների շուրջ։ Դրանում իր մասնակցությունն է ունեցել նաև պատգամավոր Կարին Շթրենցը։ Այս ամենի հետ կապված՝ 2020թ․ հունվարին խուզարկություններ են կատարվել Շթրենցի ու Լինտների կողմից տնօրինվող տարածքներում։ 2019թ․ մարտին Կարին Շթրենցը տուգանվել է 20․000 եվրոյով, քանի որ ժամանակին Բունդեսթագին չի տեղեկացրել Ադրբեջանից ստացվող հավելյալ եկամուտների մասին։ Նրա հետ կապված կասկածներն առաջացել են դեռևս 2017թ․ ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալի ժամանակ։ Մասնավորապես, Շթրենցի անունը նշվում է 2018 թվականի ապրիլին հրապարակված անկախ փորձագետների՝ Եվրոպայում Բաքվի շահերը լոբբինգ անելու համար կաշառքի մասին զեկույցում։ Դրա հետ կապված 2018թ․ սկզբին Շթրենցը չի առաջադրվել ԵԽԽՎ պատվիրակության կազմում։

Կարին Շթրենցի հետ կապված դրվագն ընդամենը մի մասն է «Խավիարային դիվանագիտություն» զեկույցի՝ Ադրբեջանի լոբբիստական գործունեության վերաբերյալ, որը Եվրոպայի խորհրդում կոռուպցիոն սկանդալի պատճառ դարձավ։ Փաստաթղթում նշվում է, որ Բաքուն զբաղվում է ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի զեկուցողներին կաշառելով, որոնք վերահսկում են Ադրբեջանի կողմից ԵԽ անդամակցելուց հետո իր ստանձնած պարտավորությունների կատարումը։ Որպես կաշառք էլ օգտագործվել են բազմաթիվ նվերներ, այդ թվում՝ սև խավիար, գորգեր, թանկարժեք ալկոհոլային խմիչքներ, զարդեր։

 

Էմմա Չոբանյան