Վարդազարյանի՝ 2020-ի հայտարարությունը քաղաքական էր և մտահոգություն կա, որ շարունակական կլինի. Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում հայտարարել էր, որ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր չի ընտրելու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մակունցը նշեց, որ այս երեք օրերի ընթացքում քննարկումները, որոնք տեղի են ունեցել,  առաջին հերթին նպատակ ունեին հասկանալի դարձնել հանրությանը 2020 թ. նոյեմբերի 15-ին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի արած հայտարարության մոտիվները, նպատակը և թե ինչի՛ է հանգեցրել այդ հայտարարությունը:

«Մեր գնահատականը ոչ միայն շարունակում է մնալ այն, որ այդ հայտարարությունը դիտարկում ենք որպես քաղաքական, այլև այն արձագանքը, որը հնչեցնում էր պարոն Վարդազարյանը՝ ի պատասխան պատգամավորների հարցերի, խորացնում է մտահոգությունները առ այն, որ դրանք կարող են լինել շարունակական: Հարցուպատասխանի ժամանակ հնչել են նաև այլ մտահոգություններ պատգամավորների կողմից, մասնավորապես իր այլ գործունեությունների վերաբերյալ՝ թե՛ պայմանավորված կարգապահական վարույթների հետ կապված գործերով, թե՛ այլ հանգամանքներով:

«Իմ քայլը» խմբակցությունը ևս մեկ անգամ մատնանշում է, ընդգծում է, որ այս քայլով չի արտահայտում իր վերաբերմունքը թեկնածուների նկատմամբ, խորին ակնածանք և հարգանք ունենք թե՛ պարոն Հայկյանցի, թե՛ պարոն Մկրտչյանի նկատմամբ, սրանով մենք արտահայտում ենք քաղաքական արձագանք պարոն Վարդազարյանի արած հայտարարությանը»,- նշեց  Մակունցը:

Մանրամասները՝ տեսանյութում: