Սյունիքում տեղի ունեցածը եղել է պատերազմի սպառնալիքի տակ. Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
Բոլորը

«Արցախի մեր իմացած 12 հազար քմ Հանրապետության որևէ հողակտոր ինքնակամ չի տրվել հակառակորդին, հետևաբար՝ այլ կերպ ասած, չի հանձնվել, կա՛մ կորսվել է ուղղակի մարտական գործողությունների հետևանքով, կա՛մ որպես մարտական  գործողությունների անուղղակի հետևանք»,- այս մասին ԱԺ-ումլրագրողների հետ զրույցում ընդգծեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:

Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները ևս մարտական գործողությունների սպառնալիքի հետևա՞նք են, Գորիս-Որոտան-Շուռնուխ հատվածում թշնամին դիրքեր է փորում, ինչո՞ւ է դիրք փորում այդ հատվածներում, ինչո՞ւ է հայկական կողմն իր դիրքերը զիջում թշնամուն. այս հարցերին ի պատասխան՝ Արման Եղոյանը նշեց, որ հայկական կողմը որևէ դիրք չի զիջում: «Սյունիքի մարզն ունի սահմաններ, եթե կարծում եք, որ այդ տեղը Գլխավոր շտաբը սխալ է որոշել, եկեք նոր տեղ ասեք, այդ սահմանը մի տեղ ավարտվում է»,- նշեց պատգամավորը:

Մեր դիտարկմանը, որ թշնամին սահմանները որոշում է GPS-ՈՎ, Արման Եղոյանն ասաց, որ այդ ամենը լուրջ խոսակցություն չէ. «Ասել, թե դա որոշվում է GPS-ով, նույնն է, որ ասեն, թե ես չեմ խոսացողը, այլ այս խոսափողը: GPS-ը գործիք է, որը ցույց է տալիս իրական հողի վրա, թե որտեղ է գտնվում տվյալ կոորդինատը»,- ասաց նա:

Հարցին, թե նորմա՞լ է, որ Սյունիքում ճանապարհներին ադրբեջաներենով գրված է՝ «Բարի գալուստ Արբեջան»,  Արման Եղոյանը պատասխանեց. «Նորմալ չէ, առհասարակ շատ բան նորմալ չէ մեր երկրում: Վերջին անգամ մեկ ամիս առաջ եմ եղել Սյունիքում, ձեր ասած ճանապարհով անցա, իհարկե, ցուցանակներ տեսա… Սյունիքի դիրքերից նահանջել ենք…  Այն, ինչ տեղի է ունեցել Սյունիքում, տեղի է ունեցել պատերազմի սպառնալիքի տակ, որին չէինք կարող դիմակայել»:

Մանրամասները՝ տեսանյութում: