«Իմ քայլը» չի ընտրի ներկայացված թեկնածուներին․ Մակունցը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ԱԺում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը գործընկերներին հիշեցրեց, որ ԲԴԽ գործող նախագահը չի առաջադրվել «Իմ քայլը» խմբակցության կողմից, չի առաջադրվել խորհրդարանական ընդդիմության կողմից և չի առաջադրվել Կառավարության կողմից, որովհետև դատավորներն առաջադրվում են դատական իշխանության կողմից, և նրան ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը:

«Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին էլ ներկայացրել է ԲԴԽ-ն: Դա է պատճառը, որ նրանց ներկայացնում էր ԲԴԽ նախագահը»,- նշեց Մակունցը:

Նրա խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունն այս երկու օրերին կենտրոնացել էր նոյեմբերի 15-ին ԲԴԽ նախագահի արած հայտարարությունը հանրության համար հասկանալի դարձնելու խնդրի վրա:

«Ցավոք, ԲԴԽ նախագահի պարզաբանումները ոչ միայն բավարար ու սպառիչ չէին, այլև վերահաստատեցին մեր մտահոգությունները, որ պարոն Վարդազարյանի հայտարարությունը կանխամտածված քաղաքական էր: Լինելով մի մարմնի անդամ, որն ըստ Սահմանադրության պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը, պարոն Վարդազարյանն իր գործունեությամբ որևէ կերպ չի նպաստել և չի նպաստում դատական իշխանության անկախության և քաղաքական զսպվածության երաշխավորմանը: Ավելին՝ քաղաքականացրել և քաղաքականացնում է իշխանությունների երեք ճյուղերից ապաքաղաքական դիտարկվող դատական իշխանությունը»,- նշեց Մակունցը:

Հաշվի առնելով Վարդազարյանի գործունեության նկատմամբ խմբակցության գնահատականը և Վարդազարյանի բացահայտ անհարգալից վերաբերմունքին լեգիտիմ խորհրդարանի նկատմամբ՝ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր չի ընտրելու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու՝ նշեց Մակունցը՝ ընդգծելով, որ իրենց այդ քայլը ոչ թե դիրքորոշում է թեկնածուների նկատմամբ, այլ Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի, գործունեության և հայտարարությունների վերաբերյալ:

«Մեր այս դիրքորոշումը արտահայտվում է նաև մեկ այլ հանգամանքով: Հասել ենք նրան, որ քրեական ենթամշակույթին առնչվող անձինք միջնորդավորված կապ են հաստատում ԱԺ պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի»,- նշեց Մակունցը:

Մանրամասները՝ տեսանյութում: