Վրեժ և քաղաքական ռևանշիզմ․ Մխիթար Հայրապետյանը՝ ԲԴԽ նախագահի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանն անդրադարձավ ԲԴԽ նախագահի հայտարարություններին. պատգամավորի գնահատմամբ՝ «ստերին»: Հայրապետյանը ընթերցեց Վարդազարյանի հայտարարությունից հատվածներ ու մեկնաբանեց:

«Վարդազարյանի նոյեմբերի 15-ի հայտարարությունը մի քանի շերտեր ունի իրականում: Առաջին շերտը ուղերձ է իր սեփական դատավորներին և ջարդարարներին: Երկրորդ հատվածը անարգանք է ծայրից ծայր արժանապատիվ դատավորների նկատմամբ և դատական համակարգի, այդ ինստիտուտի նկատմամբ: Երրորդ շերտը՝ վրեժ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և քաղաքական ռևանշիզմ, ըստ էության, իր ողջ հմայքով»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այդ հայտարարությանը հաջորդեցին նաև գործողություններ:

Հայրապետյանի դիտարկմամբ՝ ԲԴԽ հայտարարությունը եղավ նոյեմբերի 15-ին քանի որ նոյեմբերի 13-16-ն այն օրերն էին, երբ դատարաններում քննվում էին ԱԺ և Կառավարություն մտած, ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձ իրականացրած մարդկանց գործերը:

«Այն, ինչ մեր գործընկերոջ նկատմամբ տեղի է ունեցել, սրա արմատներն այս հայտարարությունն է և ոչ միայն: Պետք է հստակ արձանագրենք՝ այսօր, վաղը, թե վաղը չէ մյուս օրը Ռուբեն Վարդազարյանը պետք է պատասխանատվություն կրի սրա համար, մենք կլինենք իշխանության, թե ոչ, շուտ թե ուշ, միևնույն է, ճշմարտությունը և արդարությունը հաղթանակելու են»,- ասաց Հայրապետյանը՝ նշելով, որ Վարդազարյանի հայտարարությունը ոտքից գլուխ քաղաքական հայտարարություն է, որին պետք է  գնահատական տրվի:

ԱԺ պատգամավորը նշեց՝ Վարդազարյանին համարում է ընդդիմադիր քաղաքական գործիչ և կոչ է անում համապատասխան դիրքավորվել:

Մանրամասները՝ տեսանյութում: