Հոկտեմբերի 27-ի գործով անցնողներն այսօրվա հրապարակի դերակատարներ են․ Բաբաջանյանը՝ դիպուկահարների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

«Մենք Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրեցինք շատ ավելի հանդարտ միջավայրում. իմացեք, թե ում եք ընտրել ձեր թեկնածության ներկայացման համար»,- խորհրդարանում իր ելույթի ժամանակ նշեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ դիմելով թեկնածուներին:

«Արդյո՞ք դատական համակարգում եղել են դատավորներ, որոնք լուռ համաձայն չեն եղել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարության հետ: Մենք մի ծպտուն չենք լսել. Վարդազարյանն էստեղ ասում է, որ հեղափոխությունից հետո ոչ մի ճնշում չկա դատական իշխանության նկատմամբ: Նույն հայտարարության մեջ նաև ասում է՝ այսօր թերևս տրվելու է 2 տարի ողջ հանրությանն ալեկոծած հարցի պատասխանը»,- նշեց Բաբաջանյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը դեռևս դեկտեմբերին պետք է կայանար, սակայն թեկնածու Արսեն Մկրտչյանը հրաժարվել էր գալ ԱԺ:

«Որովհետև ուրիշ սպասումներ ունեիք, մտածում էիք՝ քաղաքական իրավիճակ է փոխվելու, գուցեև այլ իրավիճակում կգաք, ու ԱԺ-ն այլ ընտրություն կիրականացնի»,- դիմելով Մկրտչյանին՝ նշեց Բաբաջանյանը:

Պատգամավորը նկատեց, որ երեկվանից ԲԴԽ նախագահի պաշտպանությանն են լծվել նախկին իշխանությանը սպասարկող լրատվամիջոցները: «Ինձ համար շատ սպասելի էր, բա ի՞նչ էիք ուզում: Այդ մարդու բոլոր ընկերները Բաղրամյան պողոտայում են»,- նշեց Բաբաջանյանը:

Բաբաջանյանն անդրադարձավ նաև դիպուկահարների տեսարանին և Հոկտեմբերի 27-ի ու այս օրերի նմանություններին. «Տեսարանը իհարկե դաժան էր, բայց հետո մտաբերեցի, որ Հոկտեմբերի 27-ին էլ էր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխան, և Հոկտեմբերի 27-ի գործով նցնողներից շատերը, այսօրվա հրապարակի հիմնական դերակատարներն են… Նրանց մի բան է հուզում` որ հայ ժողովուրդը չընտրի իր իշխանությունը: Որտե՞ղ է Հոկտեմբերի 27-ի դատավոր Սամվել Ուզունյանը, ինչպե՞ս ճողոպրեց»:

Պատգամավորի կարծիքով` դատական համակարգը առողջացնելու համար ոչ մի սահմանադրական խոչընդոտ չկա, այլ միայն քաղաքական կամք է պետք. «Առանց դատական համակարգի առողջացման ընտրությունների գնալը մեծ արկածախնդրություն կլինի: Այդ դեպքում վարդազարյանների և նրա նմանների ներկայությունը դատական համակարգում ուղղակի սպառնալիք է մեր երկրին, մեր երկրի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանն ու պետականությանը»:

Մանրամասները՝ տեսանյութում: