Ես ձեր ազնվության վրա կասկածներ ունեմ․ Տարոն Սիմոնյանը՝ «Իմ քայլին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

«Ես երիցս համոզվում եմ, որ պատգամավորներն այն մարդիկ չեն, որ պետք է ընտրեն Վճռաբեկ դատարանի դատավոր»,- այսօր ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթն այսպես սկսեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ հավելելով, որ իրական թեման թողած իր գործըկերները շեղվում և այլ թեմաներից են խոսում։

«Ես հաշվել եմ, որ 3 օրվա ընթացքում գրեթե 7 աշխատանքային ժամ ծախսել ենք ոչ թե թեկնածուների հետ կապված հարցեր տալու վրա, այլ ծախսել ենք երրորդ անձի հետ կապված քննարկումներ կազմակերպելու վրա։ Արդյո՞ք այսօր մեր պետականությունն այդ մարտահրավերի առաջ է կանգնած, իմ խորին համոզմամբ՝ ոչ»,- նշեց պատգամավորը։

Տարոն Սիմոնյանի խոսքով՝ այն անձը, ում մասին պատգամավորները երեք օր շարունակ խոսում են, այդ անձի թեկնածությանը և նրա՝ ԲԴԽ նախագահ ընտրվելուն ընդդիմությունը դեմ է եղել, մինչդեռ իշխանությունները կողմ էին։ «Երբ մենք դեմ էինք, դուք հարձակվում էիք մեզ վրա ու ասում, որ ձեր ընտրությունը լավագույնն է։ Հիմա քանի որ այդ անձն այլևս չի սպասարկում ձեր շահերը, իր վրա եք հարձակվում»,- կարծիք հայտնեց պատգամավորը։

«Դատավորները քաղաքական հայտարարություններ չպետք է անեն, քանի որ նրանք արդարադատության կրողներն են։ Դատավորները արդարադատություն են իրականացնում, այլ ոչ՝ արդարություն։ Խնդրում եմ՝ չշփոթեք։ Արդարադատությունը օրենքով սահմանված ընթացակարգ է, իսկ արդարությունը՝ բարոյական կատեգորիա է։ Օրենքների հեղինակը ԱԺ-ն է։ Տվե՛ք ճիշտ օրենքներ, դատավորներից էլ պահանջե՛ք ճիշտ արդյունք»,- ընդգծեց Սիմոնյանը։

Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությանը, Սիմոնյանը նշեց, որ նրանք պարկեշտ են և ունեն մեծ գիտելիքներ, և հավելեց, որ պետք է ամեն ինչ անել դատական համարգում նման մարդկանց թիվը ավելացնելու համար:

«Բայց եթե դուք ձեր աշխատաժամանակը, էներգիան և ռեսուրսները տրամադրում եք բացառապես անվանարկելու վրա և այդ ամենը չեք օգտագործում դատական իշխանությունը  նման անձերով համալրելու վրա, ապա ես ձեր ազնվության վրա կասկածներ ունեմ, որովհետև դա իրական պետական գործչի մտածելակերպ չէ»- ընդգծեց Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: