Դուք դասակարգեցիք դատավորներին․ մարդիկ նորից կսկսեն չմտածել դատավոր դառնալու մասին․ Արսեն Մկրտչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

«Դուք երեկ դասակարգեցիք դատավորներին… ԱԺ ազդեցությունը շատ մեծ է: Մարդիկ նորից կսկսեն չմտածել դատավոր դառնալու մասին: Նույնիսկ գաղափարներ կան, որ արտասահմանից դատավորներ բերվեն՝ Հայաստանում աշխատելու: Իսկ մեր լավագույն իրավաբաններին մենք կարողանո՞ւմ ենք խրախուսել, որ գան դատավոր աշխատեն, սոցիալական երաշխիքներ ունե՞նք:

Մենք՝ բոլորս պետք է հոգ տանենք դատավորի անկախության և իրավունքի և մեր երկրի քաղաքացու՝ անկախ դատարան ունենալու իրավունքի վրա: Մեր երկրում օրական 500-600 դատական գործ է քննվում: Մոտ 1200 քաղաքացի ամեն օր նիստերի դահլիճում է մտնում և նայում է մեջտեղում նստած անձին, որն իր սահմանադրական իրավունքն է: Եվ մենք երեկ դասակարգեցինք, և մեր քաղաքացուն ասացինք, երբ որ կնայես, կմտածես դատավորը հայրենիքին նվիրվա՞ծ է, թե՞ այսպիսին (վնգստացող դատավոր-խմբ.)»- այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը:

«Այսօր որևէ դատավոր իրավունք չունի հրապարակային խոսել, քանի որ դուք արգելել եք նրանց խոսել սահմանադրական օրենքով, դա, իհարկե, արդար նպատակ է: Շատ փաստաբաններ ինչո՞ւ այսօր չեն ցանկանում դատավոր դառնալ… Խնդիրը լուծելի է վերաբերմունքով:  Մենք պետք է մեծարենք դատավորին, ոչ թե անձին, անուն-ազգանունը, այլ անկախ դատարան ունենալու մեր իրավունքը:

Դուք Դատական օրենսգրքով տվել եք նկարագիրը, թե ով է դատավորը: Ինչքան մեծարենք դատավորին, այնքան դատավորները ինքնամաքրման գործընթացների մեջ ավելի արագ կմտնեն և դուրս կգան պաշտպանական շապիկից, որը գոյություն ունի»,- ընդգծեց Մկրտչյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ իրապես այդ խնդիրը կա. «Դուք լրջագույն հարցի անդրադարձաք: Որևէ գնահատական չի կարող համապարփակ լինել որևէ խնդրի շուրջ, կան նրբերանգներ, որոնք մեդալի երկրորդ կողմ ունեն: Սակայն մենք պետք է ձեզ հետ համաձայնենք, պետք է մենք էլ, դուք էլ բոլոր ջանքերը գործադրենք, որ, մի կողմից՝ դատավորները համապատասխանեն ձեր իսկ մեջբերած վարքագծի կանոններին և առաքելությանը, և մյուս կողմից՝ դատավորը մեծ պատկառանքի արժանանա հանրության կողմից»:

Մանրամասները՝ տեսանյութում: