«Օրենքով գողեր» են կապվել ինձ հետ ու սպառնացել․ վեր ընկեք տեղներդ․ կգանք ձեր հետևից․ Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ինչու դահլիճում չէ ԲԴԽ նախագահը, որը երեկ ներկայացրել էր դատավորի թեկնածուներին: Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ հետաքրքրվեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Պատգամավորը տեղեկացրեց, որ ԱԺ-ում երեկվա և նախորդ օրվա թեժ քննարկումներից հետո «օրենքով գողեր» են կապվել իր հետ՝ սպառնալից հայտարարություններով: «Իհարկե հասկանալի է, թե ովքեր են այսօր հովանավորվում դատական համակարգի կողմից, այդ թվում՝ ԲԴԽ-ի: Զգուշացնում եմ՝ սատանի մայլեն քյանդրբազություն չանեք, դուք իմ վախը վաղուց բռնել եք: Ես 3,5 տարի անազատության մեջ գտնվելով՝ «օրենքով գողերի» հետ էլ եմ նստել, քրեական հեղինակությունների հետ էլ եմ առնչվել, այնպես որ, վե՛ր ընկեք տեղներդ, ձեր գործերով զբաղվեք. կգանք ձեր հետևից»,- ասաց Բաբաջանյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ նշելով, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ըստ էության, թեկնածուներին ներկայացնելուց հետո նեղ ընթացակարգային առումով այլևս անելիք, գործառույթ չունի հարցի քննարկման այս փուլում և կարող է նաև բացակայել այս նիստից:

«Անշուշտ, մեր պրակտիկայում և, կարծում եմ, մինչև մեզ եղած պրակտիկայում այնպես է եղել, որ հարց ներկայացնողը գուցե էթիկական տեսանկյունից մինչև վերջ ներկա է եղել Ազգային ժողովի նիստերի դահլիճում, սակայն գործառութային, ընթացակարգային առումով այլևս պարոն Վարդազարյանը որևէ անելիք չուներ:

Ինչ վերաբերում է ձեր ասածին՝ եթե սպառնալիքի տարրեր է պարունակում, դա հաղորդում է հանցագործության մասին: Պարո՛ն Բաբաջանյան, հրապարակավ հնչեցրել եք, կարող եք նաև հետամուտ լինել»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: