Օնիկ Գասպարյանը Մարտի 1-ին զորք է բերել Երևան․ ո՞վ է խոսում բանակի վարկաբեկումից․ Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 19:36
Թուրքական TRT-ի լրագրողները սիրիական Մանբիջում քրդերի կողմից ԱԹՍ-ի հարձակման են ենթարկվել
11.12.2024 | 19:24
Սիրիացի ապստամբները քանդել ու այրել են Ասադի հոր գերեզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:11
ՔՊ-ական պատգամավորը կիսատ թողեց հարցազրույցը` լսելով Աղազարյանի անունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:02
ՔՊ-ն բաժանվում է խմբերի․ Հակոբ Ասլանյանի պահանջը կարևոր է՝ իմանալու, թե ի՞նչ է կատարվել Աղազարյանի հեռացման շուրջ. Էդգար Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:52
«Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել»․ ԲՏԱՆ խոսնակը՝ աղմկահարույց նամակագրության մասին
11.12.2024 | 18:44
Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է՝ միակ ՀԷԿ-ի աշխատանքի դադարեցման պատճառով
11.12.2024 | 18:32
Մխիթար Հայրապետյանը ուղղորդե՞լ է Հակոբ Ասլանյանին «մեղայականով» հանդես գալ․ պատգամավորն ուշագրավ սքրինշոթեր է հրապարակել, հետո ջնջել դրանցից մեկը
11.12.2024 | 18:19
ՌԴ-ն համոզել է Ասադին փախչել Սիրիայից․ փախուստը կազմակերպել է ռուսական հետախուզությունը. Bloomberg
11.12.2024 | 18:18
ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործն  ուղարկվել է դատարան
11.12.2024 | 18:15
Անկախ դիտորդի հայտարարությունը՝ Գյումրիի փրայմերիզի վերաբերյալ
11.12.2024 | 18:08
Հնարավորություն են տվել, որ գնանք, կարդանք Աղազարյանի նամակագրությունը. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 18:00
ԱԳՆ-ն՝ սահմանազատման հաջորդ փուլի մասին, ԵՄ-ն կքննարկի վրաց պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 17:52
Ալի Խամենեին հայտարարել է, թե Սիրիայի իրադարձությունները կազմակերպվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից
11.12.2024 | 17:45
ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատը վայր դնելու դիմում է  ներկայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 17:41
Դատարանը Դատական դեպարտամենտին պարտավորեցրել է դատավոր Կարինե Դավթյանին աշխատավարձի  60 %-ի չափով  հավելում վճարել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ

-Մինչև 2018 թվականի հեղափոխությունը խոսվում էր, որ Մարտի 1-ի արյունալի իրադարձությունը կբացահայտվի, մեղավորները կպատժվեն, եթե փոխվի Սերժ Սարգսյանի իշխանությունը։ Դա տեղի ունեցավ, սակայն սպանությունների հեղինակները հանրությանը հայտնի չեն, սահմանադրական կարգի տապալման գործը առաջ չի գնում։ Ինչո՞ւ է այդպես։

-Այս ամեն ինչի մեղավորությունը պետք է փնտրել 2018 թվականի հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակում։ Գիտակցում ենք, որ Սերժ Սարգսյանը միայն Սերժ Սարգսյանը չի, նա նաև այն համակարգն է, որի վրա ապրել ու աշխատել են ինքն ու Ռոբերտ Քոչարյանը։ Դա այն համակարգն է, որ 2008-ի մարտի 1-ին համագործակցել է այս երկու ուժերի հետ, այդ համակարգը չի կարող թեկուզ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հեռանալու պարագայում կաշկանդված չլինել իր նախկին տերերի իրավունքներով, և դրանց առաջնահերթություն տալու հարցը նրանց մոտ էսօր էլ տեսանելի է։ Պատկերացրեք՝ երկրում ենթադրվող հանցագործության դեպքի բացահայտումը զարմանալի չէ, որ կապվում է քաղաքական ուժի փոփոխության հետ։ 2008-2009 թվականներին մենք տեսանք, թե ինչ կարգի դատավարություններ են ընթանում, և ՄԻԵԴ-ը մեր դատարանների աշխատանքին գնահատական տվեց, գտավ, որ դատարաններն իրենց գործառույթներով չեն զբաղվում, անհիմն դատապարտումներ են եղել և այլն։

-Ազգային անվտանգության ծառայություն, Ոստիկանություն, Հատուկ քննչական ծառայություն արդյո՞ք այս մարմինները միտված են իսկապես բացահայտել սպանությունների հեղինակներին։ Նրանք գործի բերումով ժամանակին մեծ ինֆորմացիայի են տնօրինել Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ։

-Այս գործի քննությունը ցույց տվեց, որ ԱԱԾ օպերատիվ բաժինը չի օժանդակել, ըստ էության։ Մանր-մունր, գուցե, օժանդակել է, բայց ո՛չ ամբողջական գործի բացահայտմանը։ Եթե դա այդպես չլինի, անգամ վերջերս փաստաթուղթ ընկավ իմ ձեռքը, որտեղ ԱԱԾ-ին ՀՔԾ-ն երկու օլիգարխների վերաբերյալ հարցումներ է կատարել, անձանցից մեկը, ըստ էության, ցուցմունք տվել է, և իր մասնակցության վերաբերյալ բավարար ապացույցներ կան, բայց ԱԱԾ-ն գրել է, որ ինքը չի տիրապետում նման ինֆորմացիայի, սակայն ես վստահ եմ, որ տիրապետում են։ Այս փոքր երկրում չտիրապետել՝ ովքեր են զենք ու զրահով կեսօրին կանգնել Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, և երբ Փաստահավաք խմբում հարց ենք ուղղում ԱԱԾ պետին, թե ով է հրապարակում զենքը ձեռքին կանգնած երիտասարդը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը պատասխանում է, որ այդ հարցով դիմենք ոստիկանապետին։

Այսինքն՝ հասկանում ես, որ ԱԱԾ-ն իր աջը քաշել է Մարտի 1-ից և իր ձևաչափով մասնակցել է Մարտի 1-ի գործողություններին։ Կարծում եմ՝ եթե քննություն տարվի, կարող ենք պարզել այդ հանգամանքը։ Օպերատիվ աշխատողների ցանկության բացակայությունը մենք տեսանք, երբ ականատես եղանք, թե Վանեցյանն ում կողքին կանգնեց։ Սա նշանակում է, որ մեկ օրում չէ, որ ձևավորվեց Քոչարյանի և Վանեցյանի միջև դաշինքը։ Ես կարծում եմ, որ Վանեցյանը, ով այս եղանակով է մտածում, նա ԱԱԾ-ում չի ծառայել Մարտի 1-ի բացահայտմանը և կան օլիգարխներ, որոնք հովանավորվել են։

-Ճակատագրի բերումով 13 տարի անց Հայաստանում կրկին մի վիճակ է, երբ բանակն ակտիվորեն ներգրավվում է քաղաքական պրոցեսում, այս անգամ՝ վարչապետի հրաժարականն է պահանջում։ Ի՞նչ եք տեսնում սրա հետևում։ Ձեր խոսքում ասացիք, որ այսօր Փաշինյանի հրաժարականը պահանջող որոշ գեներալներ մասնակցել են Մարտի 1-ի իրադարձություններին։

-Երբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվում էր, այդ փոխող դատավորը պետք է գնահատեր նրա՝ հասարակական վտանգավորության աստիճանը։ Ես շատ եմ ցավում, որ այսօր Հայաստանում կան մարդիկ, որոնք մատների արանքով են նայում ՀՀ-ի ճակատագրին։ Ես այդ դատավորին էլ եմ դասում մատների արանքով նայողների շարքին։ Նա անձ է, որ ունի Հայաստանի ժողովդավարությունը ոչնչացնելու բուռն ցանկություն, անձ է, որ իր իշխանության տարիներին չի մտածել ՀՀ պետական շահի մասին և անձ է, ով կարողացավ ստեղծել իրար դեմ կանգնող ժողովուրդ ու զորք։ Այդ անձին չի կարելի թերահավատորեն նայել։ Դրսում մնալով և ունենալով հնարավորություններ ազատությունում, կարողացավ միավորել պատերի տակ եղած և ժողովրդական դատաստանից վախեցած ուժերին ընդդեմ ժողովրդի, և հիմա քարոզ են կարդում և իրականացնում են դա առանց վախի։ Շատ ցավալի է դա և Նիկոլ Փաշինյանին պետք է շատ մտահոգեր։

Այդ մարդիկ շատ փող ունեն, կարողանում են փողով էս հանրահավաքները կազմակերպել, դատարանի առաջ տուժողներին վիրավորելու խմբավորումներ են ձևավորում, այդ նույն խմբավորումներն են Մարտի 1-ին սադրիչ գործողություններ ձեռնարկել, և երբ ԱԱԾ-ին տեսանյութ ես ուղարկում և խնդրում ասել՝ ով է այդ սադրիչը կամ թալանչին, նույնիսկ այդ հարցում են նրանք խուսափողականություն դրսևորում։ Սա նշանակում է, որ բանակի և ստորին խավի, որ միասին հանդես է եկել 2008 թվականին, կրկին միավորվելու վտանգ կա։ Բայց ո՛չ բանակը, ես ուզում եմ բանակին հանենք այդ ամեն ինչից, անհատները բանակում բանակը չեն, շտաբն էլ բանակը չի։ Շտաբը եթե շտաբ լիներ, մենք էլ այդքան գեներալ ունենայինք, այդքան տարածք չէինք պահի, ավելին կպահեինք և ավելին կանեին էս ազգի համար, և հետևաբար՝ թող իրենց դարդով տապակվեն, իրենց բարի անունը վերականգնելու ուղղությամբ քայլեր անեն։

Նույն Օնիկ Գասպարյանի մասին աշխատել ենք քիչ խոսել, մտածելով, որ բանակ է, գուցե ինքը կտրվել է հին ուժերից և կծառայի հանուն ՀՀ-ի պաշտպանության, բանակի, թող գնա էս երկրում ինչ-որ բան փոխի։ Շատերն են Օնիկ Գասպարյանի մասին դրական արտահայտվել, ես այդպես եմ մտածել, որ նրան հնարավորություն տրվի գնալու և բանակին ծառայելու, բայց պարզվում է՝ Օնիկ Գասպարյանը չի հասկացել՝ ես ու իմ նման շատերն այդպես են մտածել։ Չգիտեմ ինչ է մտածել Փաշինյանը գեներալի կոչում տալով։ Նա պիտի հասկանար, որ Մարտի 1-ին առնչված մարդը չի կարող անկաշկանդ լինել և կտրվել հին ուժից։ Եթե փորձի կտրվել, իրեն կհիշեցնեն էդ օրերը։

-Օնիկ Գասպարյանը որևէ կերպ մասնակցե՞լ է Մարտի 1-ի իրադարձություններին։

-Օնիկ Գասպարյանը Վայքի զորամասից խմբեր է բերել, Ժիրայր Պողոսյանը տանկային գումարտակի հրամանատարն է եղել, տանկիստներ է բերել Ղարաբաղից Երևանին հարակից տարածք։ Օնիկ Գասպարյանից բացի՝ Մուրադ Աբրահամյանը, Արսենյանը բոլորը եղել են Մարտի 1-ին, և այդ մարդիկ չեն կարողանում կապերը կտրել հին ուժերից և իրենց օգտագործելուց և բանակը վարկաբեկելուց։ Էդ ո՞վ է խոսում բանակը վարկաբեկելուց, Մարտի 1-ին իրենք մեր բանակը վարկաբեկել են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան