Խայտառակ իշխանության հեռանալուց հետո Մարտի 1-ի գործն էլ է վերանալու. Հովհաննես Խուդոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի հետ

-Մարտի 1–ի արյունալի իրադարձությունների 13-րդ տարելիցն է այսօր: Իշխանությունները հայտնի գործի հարուցումից հետո նշում էին, թե գործը բացահայտված է։ Ի՞նչ ունենք այս գործով այսօր՝ Ձեր կարծիքով:

-Նախևառաջ պետք է հասկանալ, թե ինչ են հասկանում «բուն գործը բացահայտված» ասելով, ի՞նչ միտում և ի՞նչ նպատակ կա բացահայտելու, նոր կհասկանանք բացահայտված է, թե՝ ոչ։ Իմ ընկալումը միշտ այն է եղել, որ Մարտի 1-ի գործի ամբողջական բացահայտումը նշանակում է՝ տասը սպանությունների հանգամանքների բացահայտում, որով, վստահաբար կարող եմ ասել, 2011-2012 թվականների համեմատությամբ՝ որևէ տեղաշարժ ՀՔԾ-ն չի կատարել։ Հակառակը՝ հաստատվել են բոլոր այն պնդումները, որոնք նախկինում կատարվել են նախորդ իշխանությունների կողմից։

– Բանակը, զինված ուժերը քաղաքական գործընթացներին խառնելը սահմանադրական կարգի տապալո՞ւմ է, թե՞ ոչ:

-Միանշանակ՝ ոչ, որովհետև թե՛ այն ժամանակվա, թե՛ ներկայիս օրենսդրությամբ ամրագրված է, որ բանակը կարող է մասնակցել երկրի, պայմանական ասած՝ ներքաղաքական, իսկ իրականում՝ ներքին անվտանգության հարցերին։ Բանակային ստորաբաժանումներն այն ժամանակ էլ, հիմա էլ իրավունք ունեն պետությանը սպառնացող ներքին վտանգների պարագայում, օրինակ՝ հսկողության տակ առնել կարևոր նշանակության շենքեր-շինություններ։ Այսօրվա համամեմատությամբ նշեմ, որ եթե ստացվի տեղեկություն, որ Կառավարությանը, նախագահի ինստիտուտին կամ ԱԺ-ին սպառնում է հարձակման վտանգ, ԶՈՒ-ն կարող է իրականացնել շենքերի, օբյեկտների պահպանություն, այդ թվում՝ զենքի ուժով։

-Չե՞ք կարծում, որ այս տասներեք տարիներին Մարտի 1-ի թեման կունենար այլ կոնտեքստ, եթե Ռոբերտ Քոչարյանը ներողություն հայցեր սպանվածների ընտանիքներից։ Այս կերպ նրա քաղաքական պատասխանատվությունը կընդգծվեր։

 –Ես չեմ կարծում, որ Մարտի 1-ի գործի ընթացքը պայմանավորված է տուժողների վերաբերմունքով, այն կապված է բացառապես քաղաքական իշխանության կապրիզների հետ, մեղքն իրենց ուսերից այլոց վրա բարդելու հետ։

– Ձեր կանխատեսմամբ՝ դեռ որքա՞ն է տևելու այս գործի քննությունը։

-Այն օրը, երբ քաղաքական իշխանությունը չի կարողանա մանիպուլյատիվ գործիքների տնօրինել, մեր Գլխավոր դատախազությունը կհասկանա, որ գործում իրավական խնդիրներ կան։ Ասել եմ նախկինում, կասեմ նաև հիմա՝ այս գործը երբեք ավարտական դատական ակտ չի ունենալու։ Չի լինելու ո՛չ մեղադրական, ո՛չ էլ արդարացման դատավճիռ։

-Այսինքն՝ ակնկալում եք, որ իշխանափոխություն կլինի և գործն այդքանով կավարտվի՞։

 -Ակնկալիքը, որ այս խայտառակ իշխանությունը պետք է հեռանա, իսկ քանի որ գործն իրենց խայտառակ պատվերն է, իրենց հեռանալուց հետո գործն էլ է վերանալու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան