Երբ ռազմական ղեկարությունը դուրս է գալիս քաղաքական իշխանության դեմ, դա պետության չկայացման դրսևորում է․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ռեժիսոր, Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ

-Պարո՛ն Բաբայան, երբ երկրի ռազմական ղեկավարությունը՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբը, դուրս է գալիս քաղաքական իշխանության դեմ, դա ի՞նչ է նշանակում։ 

-Ես կարծում եմ, որ պետության չկայացման պարագայում սա շատ բնական դրսևորում է։ Սա նոր բան չի՝ 96 թվականին մենք հիշում ենք՝ այն ժամանակվա Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ եթե նույնիսկ ընդդիմությունն ստանար 100 տոկոսանոց քվե ժողովրդի կողմից, Զինված ուժերը և ուժային կառույցները թույլ չէին տա, որ նա գար իշխանության։ Մեր հետագա պատմությունում նման բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որ վարչապետը կոչ արեց շրջապատել դատարանները և այլն։ Սա չկայացած պետության վիճակն է։ Եվ երբ պետությունն իր բոլոր կառույցներով չկայացած է, նման երևույթները շատ բնական են, որովհետև այդ ժամանակ առաջնորդվում են ո՛չ թե կոնկրետ Սահմանադրությունով, օրենքով, այլ ուրիշ հարցերով։

-Ասում եք՝ չկայացած պետության պարագայում նման երևույթները բնական են, սակայն վնասակա՞ր, թե՞ օգտակար են։

-Երբ քաղաքականությունով զբաղվում են չափից ավելի շատ մարդիկ, դա վնասակար է։ Կարծում եմ՝ նաև վնասկար է այն, որ չեն լուծվում հարցերը, որ պիտի լուծում ստանային քաղաքական դաշտում։ Հանդիպում ենք նաև այդպիսի դրսևորումների։ Ես չեմ ուզում գնահատական տալ, առավել ևս՝ հեղաշրջման վերաբերյալ, որովհետև դա հեղաշրջում չի իր դասական, զինվորական իմաստով։ Դա աշխարհում հիմնականում ընդունվում է շատ բացասական։ Ես կարծում եմ, որ նման դրսևորումներ կլինեն նաև ապագայում, երբ լուրջ չզբաղվենք պետականաշինությամբ, եթե մեր բոլոր քայլերն ուղղված կլինեն այսրոպեական տրամաբանությամբ, զգացմունքային և մեղադրանքի դաշտից, այլ ոչ թե յուրաքանչյուր, այլ ոչ թե պետություն պահպանող, պետության հենարան կառույցն իր գործով զբաղվելու։ Ցավոք սրտի՝ այդպես է։

-Բանակի՝ քաղաքականացումը վտանգավո՞ր բան է։

-Գիտեք, կան օրինակներ, ասենք թե՝ Թուրքիայում բանակը համարվում էր պետության հիմք և կարողանում էր պետությունը պահել որոշակի կանոններով՝ աշխարհիկ վիճակում, և թույլ չէր տալիս, որպեսզի քաղաքական իշխանությունը դրանից շեղվեր։ Ես կարծում եմ՝ յուրաքանչյուրս ունենք քաղաքական տարբեր հայացքներ և տարբեր նախընտրելի գործիչներ, բայց սա կառույց է և դասական իմաստով իհարկե անընդունելի է, բայց մենք չենք գտնվում դասական վիճակի մեջ։ Չենք կարող հաշվի չառնել, որ չենք կայացրել նման համակարգ, որտեղ կարելի է տալ դասական գնահատականներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան