Երկրաշարժի հետևանքով ԲԿ-ներ են դիմել 25 քաղաքացիներ. ՀՀ ԱՆ
Հասարակություն
13.02.2021 | 22:08«Փետրվարի 13-ի՝ ժամը 20:30-ի դրությամբ, երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով, քերծվածքներով ու վնասվածքներով հանրապետության բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի:
Բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության:
Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի:
Մնացած 24-ին բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում: