«Twitter»-ը, «Facebook»-ը և «Youtube»-ը կրկին հայտնվել են թուրքական իշխանությունների թիրախում

Լուրեր

12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
Բոլորը

Թուրքական զինուժի կողմից սիրիական Աֆրինում սանձազերծված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում երկրի իշխանությունները շարունակում են վերահսկել սոցցանցերի և մամուլի հրապարակումները։ Թուրքական «Habertürk» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պետական համապատասխան կառույցները ամենայն ուշադրությամբ և խստությամբ հետևում են ինտերնետի թուրքական տիրույթում կատարվող բոլոր հրապարկումներին. տեղեկացնում է EH-ն:

Թուրքիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության խորհուրդը (BTK) անմիջապես արձագանքում  է «սոցցանցերի այն կեղծ ու անհիմն, կասկածելի ու սպեկուլյատիվ հրապարակումներին, որոնք կարող են ազդել Մեհմեթչիքի հաջող և դժվարին գործողության վրա, փչացնել սահմանին գտնվող զինվորների տրամադրությունը, մանիպուլյացիայի ենթարկել արտաքին և ներքին լսարանը»։ BTK –ն խստորեն հետևում է բոլոր տեսակի ինտերնետային հրապարակումներին, բացահայտված կասակածելի անձանց մասին անմիջապես զեկուցում է գլխավոր դատախազություն։

Թուրքիայի վարչապետի որոշմամբ «Twitter», «Facebook» և «Youtube» սոցիալական հարթակների «վնասակար բովանդակությամբ» հրապարակումները արգելափակվում են, դրանց հարպարակում կանխվում է։ Դատախազությունը անմիջապես իրավական գործընթաց է սկսում այդ հարապարկումների և դրանց հեղինակների դեմ։ Նրանց հաշիվների արգելափակումից հետո 24 ժամվա ընթացքում դատական որոշում է կայացվում։

Թուրքիան նաև այս առթիվ հատուկ զգուշացում է ուղարկել «Twitter»-ին, «Facebook»-ին և «Youtube»-ին։ Այդ միջազգային հսկաները որոշ դեպքերում բովանդակության հեռացման Թուրքիայի փորձերին շատ խիստ են արձագանքել, սակայն Թուրքիան պատասխանել է, որ «վնասակար, վտանգավոր, կեղծ և մանիպուլյացիայի ենթարկող» բովանդակությունները արագ չկանխվելու դեպքում հասարակության վրա կարող են անդառնալի բացասական ազդեցություն ունենալ, ինչի պատճառով իրենք ստիպված են շատ արագ արձագանքել բոլոր հրապարակումներին։

Թուրքիայի կողմից հատակապես խստորեն վերահսկվում են ԶՈՒ միավորումների գտնվելու վայրի, վիճակի, գործողության մանրամասների, զենք ու զինամթերքի, բազաների վերաբերյալ հրապարակվող տեղեկությունները։ Ռազմական պաշտոնյաները ևս զգուշացվել են, որ այս ամենի մասին մանրամասն տեղեկությունների հրապարակումը արգելված է։