Մարտի 1-ի բացահայտման խոստումն իրականացվել է մեծ ծավալով. Ռուստամ Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Factor TV-ի հետ զրույցում անդրադարձավ Մարտի 1-ի քրգործով դատավարությանը՝ շեշտելով, որ արհեստական խոչընդոտներ են առաջանում դատավարության ընթացքում։

«Որոշ դատավարություններ իրավունքի չարաշահման ուղղակի գործողությունների ամբողջություն են: Այսինքն՝ դրանք միտված չեն կոնկրետ դատավարության ընթացքում սեփական իրավունքներն իրացնելուն, այլ իրավունքի չարաշահման միջոցով փորձում են ձգձգել, խոչընդոտներ ստեղծել: Ինչ վերաբերվում է Մարտի 1-ի բացահայտմանը, կարծում եմ՝ իշխանության գործողությունները հասկանալի և պարզ են եղել, խոստումն իրականացվել է՝ առնվազն մեծ ծավալով, որովհետև քննչական մարմինը ստացել է բավականաչափ անկախություն, որ առանց քաղաքական ենթատեքստի քննություն իրականացնի: Գործը հիմա դատարանում է, իսկ մեր իշխանությունն այնտեղ ազդեցության լծակներ չունի»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ բացահայտման մասին է խոսը, երբ հանրությունը չգիտի ամենաառանցքային հարցի պատասխանը՝ ո՞վ է հրաման տվել Երևանի կենտրոնում գնդակահարել տասը քաղաքացիներին, նախարարը պատասխանեց. «Իրավական առումով դա բացահայտված չէ: Տասը տարի անցնելուց հետո գործի քննությունը վերսկսվել է, բայց որքան ապացույցների կորստի և կեղծման դրվագներ կարող են լինել, որոնցով ևս քրեական գործեր և բացահայտումներ կան: Բոլոր բարդությունները հաշվի առնելով՝ ամեն ինչ արվել է այս գործով առաջընթաց ունենալու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում։