Գուցե Վազգեն Մանուկյանին փոխեն Ռոբերտ Քոչարյանով․ նա վարկաբեկել է 17 ուժերին իր օդիոզ տեքստերով․ Աղասի Մարգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Աղասի Մարգարյանի հետ

-Պարո՛ն Մարգարյան, արդյո՞ք արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը ստիպեց իշխող «Իմ քայլին» չտեսնել արտահերթի կարիք։ Ըստ ընդդիմության՝ իշխող թիմը վախեցավ Քոչարյանի հետ մրցակցել։

-Միանշանակ՝ ոչ, որովհետև դրանք բոլորովին տարբեր հարթությունների վրա գտնվող հարցեր են։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է ենթադրյալ արտահերթ ընտրություններին մասնակցելու ցանկության մասին, ինչը նորմալ պրոցես է։ Վերջին երկու-երկուսուկես տարում Ռոբերտ Քոչարյանն անընդհատ հայտնում է, խոսում և հայտարարում քաղաքականություն վերադառնալու մասին, վերջերս նաև՝ մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, չնայած ինձ մոտ բազմաթիվ հարցեր կան, թե Հայաստանում կատարվողը մեծ քաղաքականության գնահատականին կարո՞ղ է արժանանալ, թե՝ ոչ։ Պատճառահետևանքային կապերը բացարձակապես տարբեր են։ Քոչարյանի հայտարարությունը և «Իմ քայլի» հայտարարությունը, կարծում եմ, որևէ կերպ իրար հետ չեն աղերսվում։

Կարծում եմ, որ խոսել իշխանության վախենալու մասին այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ եթե Ռոբերտ Քոչարյանը կարողանար սպառնալիքներ ստեղծել իշխանության համար, ապա դա վաղուց արած կլիներ։ Ընդ որում՝ դա արած կլիներ նոյեմբերի 9-10-ից հետո, երբ երկիրը գտնվում էր հայտարարության ազդեցության տակ և ֆորսմաժորային իրավիճակ էր։ Եթե այդ իրավիճակում որևէ ուժ չի կարողանում կապիտալիզացնել իր պոտենցիալը և իշխանության համար սպառնալիք ստեղծել, դառնալ այլընտրանք, գալ իշխանության, ապա զավեշտալի է կարծել, որ դրանից մի քանի ամիս անց ենթադրյալ անցկացվելիք արտահերթ ընտրություններում սպառնալիք կդառնա։

-Փետրվարի 20-ին 16 ուժերը հանրահավաք են նախատեսել և խոստանում են նոր թափով սկսել պայքարը իշխանության դեմ՝ ողջ գործիքակազմով։ Վազգեն Մանուկյանը գործիքներից մեկը բացահայտել է՝ ապստամբություն։ Առաջիկա քաղաքական զարգացումները դեպի ո՞ւր են տանում։

-Եթե մտել են քաղաքական պայքարի մեջ, ուրեմն՝ պետք է ունենան ինչ-որ գործիքակազմեր, ոչ թե, մեծ հաշվով, առաջնորդվեն բոլոր այն միջոցառումներով, նախաձեռնություններով և այն գաղափարներով, ակցիայի ձևերով, որոնցով ներկայիս քաղաքական ուժը եկավ իշխանության 2018 թվականին։ Այդ մարդիկ նոր բան չեն կարողանում հորինել, ինչն իրենց խնդիրն է։ Սպասելիքներն արդեն իսկ ի դերև են եղել հանրության մի հատվածի մոտ, որ առողջ ինչ-որ բան կձևավորվի։ Եվ հետո՝ 16 ուժերը հանրահավաք են անում, բայց որևէ մեկի մոտ գաղտնիք չի, չէ՞, որ 16 ուժերի համակիրները և Ռոբերտ Քոչարյանի համակիրները հաճախ նույնանում են, իսկ Ռոբերտ Քոչարյանը, հայտարարելով արտահերթ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին, չի խոսում զուտ միայն ընտրական պրոցեսի մասին։ Արտահերթ ընտրություններին մասնակցել՝ նշանակում է ձևավորել քաղաքական թիմ, ստեղծել կուսակցություն կամ կուսակցություններից ստեղծել ճակատ։ Միաժամանակ, նա իրեն հեռու է պահում 16-ից, չնայած ակնհայտ են ստվերային և սերտ կապերը։

-Դուք ասում եք՝ Ռոբերտ Քոչարյանն իրեն հեռու է պահում 16 ուժերից, սակայն պաշտոնապես մի քանի անգամ հայտարարվել է, որ այդ շարժման հետագա անելիքները քննարկել են հենց ինքը՝ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Վանեցյանը, Սաղաթելյանը, Մանուկյանը։

-Այո՛, և հիմա պատկերացրեք մի իրավիճակ, երբ մարդիկ պատրաստվում են քաղաքական լուրջ պայքարի, իշխանություն դառնալու լուրջ հավակնություն են ներկայացնում, արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտարարություն են անում, բայց, միևնույն ժամանակ, պառակտվում են․․․ տրամաբանական չէ։ Հիմա ի՞նչ կարող է լինել․ գուցե՝ Վազգեն Մանուկյանին փոխեն Ռոբերտ Քոչարյանով։ Վազգեն Մանուկյանն իր մի շարք հրապարակային հայտարարություններով և բավականին օդիոզ տեքստերով վարկաբեկեց 17-ին։ Այս պայմաններում դեռ ընտրությունների ժամկետն ու օրը, հայտնի չի՝ լինելո՞ւ է ընտրություն, թե՞ ոչ, և արդեն իսկ ընդդիմության ճամբարում ինչ-որ խլրտոցներ ու բաժանումներ են, ինչ-որ ուժեր դուրս են գալիս 16-ից։ Սա ցույց է տալիս, որ մեր քաղաքական դաշտը, մեղմ ասած, անկատար վիճակում է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան