Կոլեգիայի ընդլայնված նիստ՝ ՔԿ-ում. ամփոփվել են 2020 թվականին կատարված աշխատանքների արդյունքները

Լուրեր

01.04.2026 | 10:57
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով
01.04.2026 | 10:49
Ղրիմում Ան-26 ռազմական ինքնաթիռ է կործանվել. 29 մարդ զոհվել է
01.04.2026 | 10:40
Երեխաս գալիս է տուն, ասում է` տնօրենը անվայելուչ բառերով է խոսում դաստիարակների հետ. ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 10:32
Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին
01.04.2026 | 10:23
Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցն Ազգերի լիգայում հայտնի է
01.04.2026 | 10:18
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հասել է իր նպատակներին և «շուտով» կդադարեցնի Իրանի վրա հարձակումները
01.04.2026 | 10:10
Հայտնի են ԱԱ-2026-ի բոլոր մասնակիցներն ու խմբերի վերջնական կազմերը
01.04.2026 | 09:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
01.04.2026 | 09:40
Իտալիան 3-րդ անգամ անընդմեջ բաց կթողնի աշխարհի առաջնությունը, ևս 4 եվրոպական հավաքական նվաճել է ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 09:31
Հրապարակվել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը
31.03.2026 | 23:28
Իրանը հերքում է Թուրքիայի ուղղությամբ հրթիռային հարձակումը և կրկին համատեղ հետաքննություն առաջարկում
31.03.2026 | 23:12
Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
31.03.2026 | 22:59
Ադրբեջանում ուժեղ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել
31.03.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.03.2026 | 22:28
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո
Բոլորը
ՀՀ քննչական կոմիտեում փետրվարի 8-ին տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները. տեղեկացնում են ՔԿ-ից:
Քննարկվել և ամփոփվել են 2020 թվականին կատարված աշխատանքների արդյունքները, վերլուծվել հանցավորության վիճակը, շարժընթացը, բացահայտումների ուղղությամբ կատարված աշխատանքները, ձեռքբերումներն ու թերացումները։
Արձանագրվել է, որ Քննչական կոմիտեի գործունեության վրա զգալի բացասական ներգործություն են ունեցել «Քովիդ-19» համավարակով պայմանավորված սահմանափակումները, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմը, որին մասնակցություն է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի 180 ծառայող: Չնայած այս ամենին, 2020թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններն ու ստորաբաժանումներն աշխատել են գերծանրաբեռնված:
Հայաստանի Հանրապետությունում նախաքննություն կատարելու իրավասությամբ օժտված քննչական մարմինների վարույթներում քննված քրեական գործերից 32.483-ը կամ շուրջ 94.3%-ը քննվել է Քննչական կոմիտեի վարույթում: Քրեական գործերով յուրաքանչյուր քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 69 քրեական գործ:
Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ և բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու որոշմամբ դատարան է ուղարկվել 3.637 քրեական գործ՝ 4.319 անձի նկատմամբ, (2019թ.՝ 3.261 քրեական գործ 4.016 անձի նկատմամբ), 7.433 քրեական գործի վարույթ կարճվել է:
2020թ. նախաքննությունն ավարտված քրեական գործերով և ոչ արդարացման հիմքով մերժված նյութերով պետությանը պատճառված 2.790.056.050 ՀՀ դրամ գույքային վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 1.024.805.677 ՀՀ դրամը, իրավաբանական անձանց պատճառված 4.912.217.865 ՀՀ դրամ վնասից՝ 78.777.741 ՀՀ դրամը, ֆիզիկական անձանց պատճառված 1.805.644.081 ՀՀ դրամ վնասից՝ 634.227.058 ՀՀ դրամը:
Ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող և ավարտված հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերը:
Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում, Զինվորական քննչական գլխավոր վարչության և Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում առ այսօր հարուցվել է 82 քրեական գործ, որոնք հիմնականում միավորվել են մեկ վարույթում։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի կողմից նախաքննության առաջին իսկ օրերից Արցախի Հանրապետությունում իրականացվել և շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ նախաքննության որակը, քննության ժամկետները բարելավելու, Քննչական կոմիտեի առանձին ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
Ներկայացվել են նաև ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի կողմից կատարված աշխատանքները, վերլուծվել ձեռքբերումներն ու թերացումները: Նշվել է նաև, որ ՀՀ քննչական կոմիտեին 2020թ. ՀՀ պետական բյուջեով հատկացված (7,748 մլրդ դրամ) գումարից տարեվերջի կտրվածքով տնտեսվել է շուրջ 280 մլն դրամ, որն ուղղվել է ՀՀ պետական բյուջե:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը դեպարտամենտի ղեկավարությանը ևս հանձնարարել է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ դեպարտամենտի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: