Դավաճաններից մաքրվելու շանս կար, բայց դուք տապալել եք․ էս զոհերը ձեր մեղքով են․ Նինա Կարապետյանցը՝ իշխանությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.08.2026 | 13:18
Գոռ Վարդանյանն ընտրվել է Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 13:09
Հսկիչները ուղևորների հետ շփվելիս ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու պատճառով ազատվել են աշխատանքից
27.08.2026 | 13:00
Ռուբինյանը «Նեմեսիս»-ի մարտիկ ա իրեն դիրքավորել, ասում ա՝ վրեժ ենք լուծելու, ի՞նչի համար․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:51
Արդեն օդանավ էին նստեցնում, որ մեր գերիները գան, Փաշինյանն ասաց՝ ոչ, Mr. President, չթողնե՞ք․Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:42
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Հայաստանի ներդրումը ԵՏՄ ընդհանուր բյուջեում կազմում է 1%
27.08.2026 | 12:35
Հայ ըմբիշները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Poland Open-ի առաջին օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:30
Նեպալում ջրհեղեղի հետևանքով շուրջ 1,500 անհետ կորած կա, մեծ մասը՝ զբոսաշրջիկներ․ Տիբեթի սահմանին առնվազն 165 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:25
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.08.2026 | 12:21
Մնացել էր մի հատ «ցարի բոգ»՝ Ռոբերտ Քոչարյան․ Սասուն Միքայելյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կկալանավորվի // Կիևյան կամրջի վրա ավտոբուս է հրդեհվել․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 12:06
Անկախության տոնին ելույթ կունենա «Վարչաֆեստ»-ի մրցանակակիրը. ԿԳՄՍ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 12:01
ԿՀՎ ղեկավարը Մոսկվա էր մեկնել՝ ՆԱՏՕ-ի վրա հարձակման անթույլատրելիության մասին նախազգուշացնելու․ WSJ, Politico
27.08.2026 | 11:55
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին
27.08.2026 | 11:46
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային
27.08.2026 | 11:38
Ասում ա՝ կզցնելու եմ. մարդու փորը ինչքա՞ն կարա ցավա, որ էդ ժամանակ դիտողություն չանի. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ

-Տիկի՛ն Կարապետյանց, ըստ իշխող «Իմ քայլը» խմբակցության՝ հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։ Սա նշանակո՞ւմ է, որ իշխանությունը հրաժարվում է ընտրություն անցկացնել։

-Սա նշանակում է, որ իշխող խմբակցությունը, Ազգային ժողովը, Կառավարությունը և իրենք բոլորը միասին վաղուց կտրվել են իրականությունից։ Սա դրա դրսևորումներից մեկն է՝ իրենք պատկերացում չունեն, թե ինչ է տեղի ունենում իրական կյանքում։ Մենք մեծ խնդիր ունենք։

-Հիմա հանրությունն ինչպե՞ս է պահանջում, որ արտահերթ ընտրություններ լինեն։ Շատ պարզ բանաձև է բերում իշխանությունը, որ փողոց դուրս չեն գալիս մարդիկ և չեն պահանջում արտահերթ ընտրություններ։ Դուք ինչպե՞ս կապացուցեք հակառակը։

-Շատ պարզ և «դիշովի» մանիպուլյացիա է, որովհետև մենք փողոց դուրս չենք եկել, մասնավորապես՝ ես դուրս չեմ եկել փողոց, որովհետև համարել ենք, որ իշխանությունը կունենա նվազագույն ողջամտություն և կհասկանա, որ էս իրավիճակում ինքը չի կարողացել լուծել պատերազմից առաջ, ընթացքում և հետո ծառացած խնդիրները։ Հետևաբար, սա մանիպուլյացիա է։ Ես չէի պատկերացնում, որ իրենք այսքան ցածր կիջնեն և կանցնեն ամենաէժանագին մանիպուլյացիաների, էս ընթացքում իրենք փորձել են իրականացնել, բայց էս մասշտաբի ես չէի պատկերացնում։

-Իշխանության հիմնավորումներից մեկն էլ այն է, որ ընդդիմությունն էլ արտահերթ ընտրություններ չի ցանկանում, մասնավորապես՝ խորհրդարանական ուժերը հրաժարվեցին նման հուշագիր ստորագրել, ինչո՞ւ պիտի իրենք գնան դրան։

-Այդ առաջարկները նույնպես մանիպուլյատիվ են, ես կարծում եմ՝ կարելի էր գնալ ընտրությունների, կարելի էր վերահաստատել, եթե էդքան վստահ են իրենց ուժերին։ Տարբեր պատճառներ բերել, որ չհամաձայնվեցին և իրենք չեն գնում արտահերթ ընտրությունների, սա հերթական մանիպուլյացիան է, ինչը շատ լավ ստացվում է իրենց մոտ։ Բայց կարծում եմ՝ հանրությունը շատ ճիշտ է գնահատում։ Իսկ ինչո՞ւ մարդիկ դուրս չեկան փողոց, շատ պարզ էր․ մասնավորապես՝ ես պատկերացնում էի, որ ցանկացած գործողություն, որ փողոցում կլինի, խաղալու է 16 կամ 17 ուժերի օգտին և ի վնաս Հայաստանի Հանրապետության, ոչ թե իշխանության՝ մենք ունենք գերիներ, բազմաթիվ խնդիրներ անվտանգության հետ կապված։ Մենք չէինք ուզում դա ծանրացվի, մանիպուլացվի, վերջապես՝ լավ է, վատ է, ճիշտ, թե սխալ, բանակցություններ են ընթանում, որոնք ավելի չծանրացնելու համար բազում մարդիկ փողոց դուրս չեն եկել, բայց սա չի նշանակում, որ այդ հանրային պահանջը չկա։

Հանրային պահանջ, եթե ուզում են, կարելի է, միգուցե, կոչով դիմել ու տեսնել՝ ինչքան մարդ դուրս կգա, որովհետև այս իշխանությունը տապալել է հեղափոխությունը, միայն պատերազմը չէ։ Իրենք ապականեցին հեղափոխությունն ու տապալեցին, հետևաբար՝ էս մարդիկ չունեն ոչինչ։ Իրենք ունեցել են մեծագույն ռեսուրս՝ մեծ փոփոխություններ կատարելու, որոնք ազդեցություն կունենային նաև պատերազմի հետևանքների վրա, դավաճաններին կմաքրեին բոլոր համակարգերից, որ հիմա հայտարարեցին՝ պատերազմում պարտվեցինք, որովհետև ԱԱԾ-ում և ՊՆ-ում եղել են դավաճաններ, այ՝ էդ դավաճաններից մաքրելու շանսը տալիս էր հեղափոխությունը։

Դուք տապալել եք հեղափոխությունը, և էդ զոհերը հիմնականում ձեր մեղքն է։ Երբ բացատրում են, որ էսինչ թվականին էս զենքերը չեն առել, իհարկե՝ եղել է, թալանել են, բոլոր ժամանակներում թալանել են բանակը, վառ վկայությունն են դղյակները, ունեցվածքներն ու կալվածքները, և խնդիրներ են առաջացել, և էդ «պատրոն-մատրոններն» էն ժամանակ էլ են գործել, անորակ զենք են բերել, բավարար աշխատանք չի կատարվել, բայց դուք ունեիք շանս էդ ամեն ինչը փոխելու, հետևաբար՝ պատասխանատվությունը ձեր վրա է։ Այս իշխանությունն արդեն իսկ խնդիր է ունեցել հեղափոխության, պատերազմի հետ կապված և ինքը խնդիր ունի հետպատերազմյան փուլում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան