Ընդդիմությունը, որը չունի օրակարգ, պետք է ինքնահաստատվելու, ուժեղ երևալու օրակարգ փնտրի․ Պապիկյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
01.08.2026 | 14:26
Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա
01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
01.08.2026 | 13:33
 NYMEX․Ոսկու գինը նվազել է 0.65%-ով և կազմել 4049.10 դոլար
01.08.2026 | 13:20
Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է շինարարական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
01.08.2026 | 13:01
Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ

-Պարո՛ն նախարար, երեկ «Իմ քայլը» հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։ Այսինքն՝ իշխող քաղաքական ուժը հետ կանգնեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մտքից։ Ինչո՞ւ։

-Իշխող քաղաքական ուժը հետ կանգնեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մտքից՝ սա մի փոքր իրականությունից կտրված ու այլ երանգի ներկայացվող տեքստ կարող է ընկալվել, որովհետև մենք առաջարկել ենք քաղաքական ուժերին՝ խորհրդարանական և արտախորհրդարանական, որ պատրաստ ենք գալ, նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարը։ Ըստ էության, 1․5 ամսվա ընթացքում մեզ չարձագանքեցին կամ արձագանքեցին այլ կերպ՝ մերժելով այդ օրակարգը։ Եվ, բնականաբար, մենք այս ընթացքում շփվել ենք քաղաքացիների հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ պահանջ կա օրակարգում։ Բացի այդ, մենք ներկայացրել ենք ճանապարհային քարտեզը և մեզ պետք է ժամանակ ու կայունություն՝ դա կյանքի կոչելու համար։

– Այսինքն՝ արտահերթ ընտրությունների չգնալու հասարակության լայն շերտերի մասին պնդումը այդ հանդիպումների հիման վրա՞ էր արվում։

-Գիտեք՝ ես նորից եմ կրկնում, հանրության բոլոր շրջանակների հետ, ըստ էության, շփումներ եղել են, բայց այն, որ քաղաքական ուժերն այս ընթացքում մեզ չարձագանքելով՝ չկարողացան գեներացնել իրենց քաղաքական օրակարգը, ակնհայտ է, որ այս պահին չկա այդ հասարակական պահանջը։ Մենք հունիսի դրությամբ կամփոփենք մեր ճանապարհային քարտեզի կատարելիության աստիճանը, և ըստ այդմ․․․

-Այսինքն՝ չե՞ք բացառում, որ կարող է վերանայվել արտահերթի չգնալու որոշումը։

-Իհարկե, կարող ենք քննարկել՝ կախված մեր քայլերից ու կատարած աշխատանքից։ Այս պահին մենք հակված ենք, որ երկրում լինի կայունություն։

-Պարո՛ն Պապիկյան, այնուամենայնիվ ընկալում կար, որ այդ նահանջը կապված է Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հետ, և այն հայտարարության, որ մասնակցելու և հաղթելու են ընտրություններում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Գիտեք՝ ընդդիմությունը, որը չունի օրակարգ, պետք է իր համար փնտրի կայանալու և ինքնահաստատվելու, ուժեղ երևալու օրակարգ։ Սա դրա արտացոլումն է։ Այլ բան ասել չեմ կարող։

-Պարո՛ն նախարար, համակարծիք չե՞ք, որ պարտված իշխանությունը պետք է հեռանա՝ տեղը զիջելով այլ ուժի։ Ի վերջո, Ձեր քաղաքական թիմին մեղադրում են նաև դավաճանության համար։

-Բնականաբար, ես դավաճանությունը չեմ կիսում, ես դավաճան չեմ, ծառայում եմ հայրենիքին ու գիտեմ, թե՛ ես, թե՛ իմ քաղաքական ղեկավարությունն արել է ամենը՝ իր ուժերի չափով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան