Մեդիատեռոր կոչվածից իշխանական գործիչները նեղացած են՝ օրենք են փոխում, որ պաշտպանվեն. Աշոտ Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.01.2026 | 23:44
Երևանում անձեռոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է
29.01.2026 | 23:39
Ոստիկանները Գյումրիում շնամարտ կազմակերպած տղամարդկանց ներկայացրել են նախաքննական մարմին
29.01.2026 | 23:26
Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանում ներկայացրել է Հայաստանի խաղաղության և ժողովրդավարության օրակարգը
29.01.2026 | 23:12
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
29.01.2026 | 22:55
Պարույր Հովհաննիսյանն ու Անտոնիու Գուտերեշը քննարկել են գլոբալ մարտահրավերները
29.01.2026 | 22:40
Վերահաստատվել է հայ-ռուսական համագործակցության շարունակականությունը. Արամ Ղազարյանն ընդունել է Վյաչեսլավ Բուտկոյին
29.01.2026 | 22:26
Քալիֆորնիայի հայերը թիրախավորվում են Թրամփի վարչակազմի՝ ազգությամբ թուրք պաշտոնյայի կողմից․ OC media
29.01.2026 | 22:13
Էրդողանը Թրամփին առաջարկել է ԱՄՆ-Իրան-Թուրքիա եռակողմ գագաթնաժողով անցկացնել
29.01.2026 | 22:00
Նախկին նախագահներին սպասարկող նոր ուժեր են ձևավորվում, որոնք ասում են՝ նախկինների հետ չեն գործակցելու․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 21:45
Հին կառավարիչ, նոր խոստումներ․ «Սիտրոնիկս»-ը կրկին «ՌԱՕ Մարս»-ում և Մերգելյանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.01.2026 | 21:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.01.2026 | 21:27
Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը հաստատվել է. ՀՀ ԱԳՆ
29.01.2026 | 21:26
Մեծ Բրիտանիայի վարչապետը նոր գործակցություն է փնտրում Չինաստանի հետ, մինչդեռ Թրամփը վերաձևավորում է միջազգային հարաբերությունները․ անդրադարձ
29.01.2026 | 21:13
Երևանում և 3 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.01.2026 | 21:00
Մարդը բանտում 8 անգամ կտրում է մատները և, ի վերջո, ինքնասպանություն գործում, ո՞ւր էր համակարգը․ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանի հետ

-«Իմ քայլի» պատգամավորներն առաջարկում են փոփոխել «Զանգվածային լրատվության մասին» օրենքը՝ անանուն աղբյուրներին հղում անելը արգելելու նպատակով: Լրատվամիջոցները չեն կարողանա հղում անել, օրինակ, սոցցանցային աղբյուրներին, եթե ընդունվի նախագիծը։ Ինչպե՞ս եք գնահատում առաջարկը։

-Պետք է շրջանառությունից հանել այս նախագիծը։ Այն ունի որոշ դրական բաներ, բայց հիմնական խնդիրն ուղղակի անթույլատրելի է ժողովրդավարական հասարակությունում։ Ստացվում է այսպես․ ունքը սարքելու փոխարեն՝ աչքն են հանում խոսքի ազատության։ Բանն այն է, որ իրենք ավելի շատ անհայտ, ոչ իդենտիֆիկացնող աղբյուրների մասին են խոսում։ Առանց անանուն և չներկայացված աղբյուրների հնարավոր չէ հետաքննական նյութ պատրաստել։ Ուրեմն՝ հետաքննական լրագրությունը պետք է մի կողմ դրվի, և լրագրողները առօրյա գործունեության ընթացքում կարող են հանդիպել մարդու, որը հանրային մեծ նշանակության տեղեկություն հաղորդի, բայց խնդրի, որ իր անունը չնշվի։

-Փորձենք հասկանալ՝ ինչո՞ւ են նման նախագիծ առաջարկում։ Հեղինակները նշում են, որ տելեգրամյան ալիքները, ֆեյսբուքյան էջերը վախի, երկրում անկայունություն ստեղծելու նպատակ են հետապնդում երբեմն։ Սրան իշխանությունը մեդիատեռոր անունն էր տալիս։ Կա՞ նման խնդիր և պե՞տք է պայքարել դրա դեմ։

-Եթե այդ տերմինն են կիրառում և համարում են, որ այդ տեռորը կա․․․ իհարկե, մեծ հաշվով՝ անհայտ աղբյուրներին, բացակայող աղբյուրներին հղում կատարելով, իսկ դա ցույց էր տալիս մեր վերջին մոնիթորինգը, որ միշտ չէ, որ աղբյուրը գոյություն ունի․․․ Իհարկե՝ ոչ թե քննադատության, այլ խոսքը գնում է վարկաբեկման և մանիպուլյացիաների, ցեխ շպրտելու մասին, և դա արվում է, ինչն իշխանություններն ընկալել են որպես մեդիատեռոր։ Բայց ես նաև տպավորություն ունեմ, որ այստեղ դեր են խաղացել նաև անձնական որոշ գործոններ, այստեղ նաև քաղաքական քայլեր են արվում, ինչն այդքան էլ արդարացված չի։ Ես կարծում եմ, որ մեդիատեռոր կոչվածից մի շարք քաղաքական գործիչներ ուղղակի նեղացած են, և քանի որ իշխանությունը իրենց ձեռքում է, փորձում են օգտագործել իշխանական լծակները՝ օրենքը փոփոխելու համար։ Ես կարծում եմ, որ այստեղ քաղաքական կոմպոնենտ կա, և փորձ է արվում հարմար, կոմֆորտ գոտի ստեղծել՝ պաշտպանվելու համար։ Բայց ես կարծում եմ՝ իշխող քաղաքական ուժը պետք է վեր լինի անձնական նեղացածությունից, քաղաքական հաշվարկներով չսահմանափակի խոսքի ազատությունը։

-Մեկ այլ տեսակետ է հնչում, որ այսպիսով իշխող ուժը զրկում է ընդդիմությանը իրենց հարող լրատվամիջոցներով և էջերով, ալիքներով քաղաքական պայքար տանել իր դեմ։ Այսինքն՝ ընդդիմությունը զրկվելու է մեդիա-գործիքներից։ Այդպե՞ս է արդյոք։

-Քաղաքական ենթատեքստ ասելով՝ դա նկատի ունեի։ Մենք տեսնում ենք, որ մեր ինֆորմացիոն դաշտը դարձել է քաղաքական համակարգի բաղկացուցիչ մասը, և մենք գործ չունենք, մեծ հաշվով, ժուռնալիստիկայի հետ, և այդ լրատվամիջոցները սպասարկում են իրենց քաղաքական հովանավորների շահերն ու քարոզչամիջոց են մեծ հաշվով։ Դա, իհարկե, նույնպես գործունեության տեսակ է, բայց իրենք չեն կարող և չպետք է ներկայանան որպես ազատ, անկախ լրատվամիջոց։ Նրանք իրենց քաղաքական վերնախավի և հովանավորների գիծն են տանում։ Եվ այստեղ բոլոր միջոցներն իրենց համար ընդունելի են, միայն թե՝ «Նիկոլը գնա»։ Բայց այստեղ հարցը միայն Նիկոլը չի, խոսքը իշխանության եկած քաղաքական ուժի մասին չի, խոսքը հասարակության մասին է։ Փաստորեն, հասարակությունն ապատեղեկացվում է, տեղի է ունենում ուղեղների լվացում, և դրանով է պայմանավորված, որ իշխանությունը դա անվանում է  մեդիատեռոր։ Եվ այստեղ, ես կարծում եմ, եթե քաղաքական ուժերը պատասխանատու են՝ իշխողից մինչև ամենակոշտ ընդդիմադիր, իրենք այս գործելաոճը, ատելությունը, անհիմն ցեխ շպրտելը պետք է նվազեցնեն։ Լավ կլինի՝ դա չանեն։ Բայց դա չեն անելու։ Դա չի նշանակում, որ իշխանությունն ավելի հաշվենկատ պետք է չլինի և պրոբլեմատիկ քայլեր պետք է արվեն։ Այսպես կացինով դնել և սահմանափակումներ սարքել, դա ամենևին էլ պրագմատիզմ չէ իր էությամբ, և ես համոզված եմ՝ եթե այս նախագիծն ընդունվի, ապա այն կոշտ քննադատության է ենթարկվելու միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան