Ֆեյսբուքյան օգտատերն առերևույթ բռնության կոչ է արել, քրգործ է հարուցվել․ ՔԿ

Լուրեր

11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քննություն է տարվում՝ պարզելու «Facebook.com» սոցիալական կայքի օգտատիրոջ կողմից իր անձնական կայքէջում առերևույթ բռնության կոչեր պարունակող հրապարակում կատարելու դեպքի հանգամանքները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից։

«2021թ. հունվարի 14-ին՝ ժամը 23:59-ին, «Facebook.com» սոցիալական կայքում «Տիգրան Գևորգյան» անհատական տվյալներով գրանցված օգտատերն իր կայքէջում առերևույթ բռնության կոչեր պարունակող հրապարակում է կատարել՝ հետևյալ բովանդակությամբ. «Տպավորություն ունեմ, թե ոմանք ապատիայի մեջ են ընկել ու հաշտվել են պետական հաստատությունները զավթած թուրքական օկուպացիոն ադմինիստրացիայի գոյության փաստի հետ։ Ստեղծված իրավիճակի մեջ ոչ մի լավ բան, իհարկե, չկա, բայց հուսահատությունն էլ անհիմն է։ Դրանց ճակատագիրը կանխորոշված է․ իրենք պիտի սատկեն։ Հարցը միայն այն է, թե երբ ու ինչպես։ Եթե սատկացվեն արագ ու մեր ձեռքով, ապա երկիրը փրկվելու շանս կունենա, իսկ հակառակ դեպքում դրանց հենց թուրքերն էլ կսատկացնեն օգտագործելուց հետո, ինչպես բազմիցս արել են նախկին դավաճաններին։ Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես չեմ պատրաստվում ինքս ինձ զրկել դավաճան սատկացնելու հաճույքից։ Ես կյանքում շատ երազանքներ եմ ունեցել և ունեմ, որոնց մասին գրեթե ոչ ոք չի իմացել ու չգիտի, բայց այսօր դրանք բոլորը երկրորդ պլան են մղվել, իսկ առաջին տեղում դավաճանի արյունը սեփական ձեռքերի վրա զգալու երազանքն է, և սա հենց այն երազանքն է, որը չեմ թաքցնում, որովհետև վստահ եմ, որ այն իրականություն կդառնա։ Երազանքներ ունենալը շատ կարևոր է հենց այսպիսի ծանր ժամանակներում։ Բոլորը պետք է ունենան երազանքներ, որպեսզի մեր երկիրը շարունակի ապրել։ Մարդը հոգեպես մեռնում է, երբ դադարում է երազել։ Այսօր մեր շուրջը շատ կան հոգեպես մեռած մարդիկ։ Հեգելի դիալեկտիկան հուշում է, որ հոգին կարելի է վերակենդանացնել մարմինը սպանելու միջոցով։ Հեգելի անունը տալիս եմ, որ հետո չասեք՝ դասախոս մարդ ես, քեզ չսազող բաներ ես գրում։ Կարող էի Նիցշեի անունն էլ մի ձև կպցնել այս թեմային, բայց չեմ անի։ ՄԱՀ ԴԱՎԱՃԱՆԻՆ»:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով, որն այսօր՝ 2021թ փետրվարի 2-ին, ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրությունում: