Լավ կլիներ՝ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մեղքն ընդունեին․ կեղծիքն իրենք են բանակի վրա դրել․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ

 

-Նախորդ տարիներին, երբ Ձեզ հունվարի 28-ին հյուրընկալում էինք Factor TV-ում, մեր զրույցի թեման կրկին բանակն էր՝ ինչպե՞ս բարելավվել մարդու իրավունքների վիճակը, որ ավելի հզորանա բանակը։ Այսօր մեր դիտանկյունն այլ է լինելու՝ բանակը 29-ամյակը տոնում է ուրիշ իրողության մեջ։ Զգացողությունն այս տարի ինչպիսի՞ն է, ինչպե՞ս է փոխվել Ձեր շնորհավորանքի տեքստը։

-Իմ շնորհավորանքի տեքստը շատ չի փոխվել։ Ես պիտի ցավակցեմ, որովհետև Բանակի օրը ոչ բոլորի համար է տոնական, հատկապես այս տարի մեծաթիվ զոհերի ընտանիքներին եմ ցավակցում։ Մեր զինվորների սխրանքները մեզ համար օրինակներ են, և նրանց թողած պատգամները հայրենիքն ու բանակը սիրելն է։ Սա եմ ուզում ասել այդ ընտանիքներին։ Շատ տխուր է այս տարի ո՛չ միայն զոհերի պատճառով, այլև մենք բանակը տեսանք ամբողջովին մերկացած, բաց։ Սա այն չէ, ինչ մենք ուզում էինք տեսնել թափանցիկ ու բաց, այլ մենք տեսանք ջախջախված մի բանակ, որին բոլոր կողմերից հոշոտում են ուղղակի մինչև հիմա, էս պահը։ Բայց առաջին շերտն այն էր, որ նրանք չէին կարողանում մեր զինվորներին պաշտպանել, հոգալ մեր զինվորների հոգսերը։ Մենք տեսանք, որ ամենատարրական «բրոնի ժիլետը», գլխարկը զինվորը չունի և բանակը պատրաստ չէ պատերազմի բոլորովին։ Մենք տեսանք, որ նա ոչ թե թշնամու հարվածներից էր այդ վիճակում, այլ մի օր պետք է սա երևար և երևաց ամենածանր պահին։ Մենք քննադատել ենք բանակում արատները, հանցավորությունը։ Դա ի՞նչ քննադատություն էր, որ այդքան ծանր էր տանում բանակի ղեկավարությունը, հատուկ ընդգծված թշնամանք էին տածում քո նկատմամբ և դա չփոխվեց հեղափոխությունից հետո։

-Երբ նայում ես պատերազմի հերոսներին, ամենևին էլ կրիմինալ դեմքով տղաներ չեն։ Ինչպե՞ս կարող էր խանգարել ոչ կանոնադրային հարաբերություն երևույթն այս պատերազմում մեր բանակին։

-Պատերազմի դաշտը ուրիշ մի տեղ է։ Ես առաջին անգամ Վարդան Պետրոսյանից լսեցի, որ նա գնացել էր իր տղայի մոտ, երբ եկել էր, ասաց, որ այնտեղ ուրիշ բան է, այստեղի հետ համեմատելու չէ, այնտեղ սերն է, այնտեղ մարդիկ կանգնած են կյանքի ու մահվան առաջ, և իրենք պայքարում են մինչև վերջ, իրենց ուղեղը իրենց միտքը ամբողջությամբ հայրենիքի և իրենց պաշտպանությունն է։ Այնպես չի, որ ես այդ տղաներին եմ մեղադրում հանցավորության այդ մթնոլորտում, դա բանակում առկա մթնոլորտն է տարիներ շարունակ։ Առաջին հերթին պատասխանատու է և մեղավոր է հրամանատարական կազմը և ոչ մեկի զավակը կրիմինալ չի կարող տանել բանակ կամ այդ բարքերը։ Պետք է կարգուկանոն լինի։ Դուք գիտեք, որ տարիներ շարունակ մեղադրել են՝ բանակ զորակոչվող, փողոցային բարքեր և այլն, բայց երբ մարդը գալիս է փակ համակարգ, ինքն ամբողջությամբ ենթարկվում է կարգուկանոնին, բայց կոռուպցիան ստեղծում է կրիմինալ մթնոլորտ և այդ կրիմինալ մթնոլորտը պահպանված էր։ Ես բոլոր այդ տղաներին, որոնք ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով են զոհվել, ես նրանց հերոսներ եմ համարում։

-Կիսո՞ւմ եք ընդդիմադիրների, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի և նրա կողմնակիցների կարծիքը, որ այս իշխանությունը նպատակաուղղված եկել ու թուլացրել է բանակը, ինչը բերել է պարտության։ Դուք տեսե՞լ եք թուլացնելու քայլեր Փաշինյանի իշխանությունից։

-Ես զարմանում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կարծիքներ է դեռ հայտնում։ Ես չեմ կածում, որ դիտավորյալ բերել է պետության թուլացման։ Իսկ որ «Մարտի 1»-ը եղավ չէր թուլացե՞լ պետությունը, ի՞նչ էր տեղի ունեցել պետության հետ։ Եթե Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է «Մարտի 1»-ից, դա դեռ չի նշանակում, որ տեղի չի ունեցել և ինքը չի պատասխանատուն այդ ամբողջի։ Կարևոր չի, որ ինքը չի խոստովանում։ Իսկ այս իշխանության, ես կարծում եմ, անփորձությունը, մեծամասնությունը․․․ Շատ հանգամանքներ չեն բացահայտվել, որ մենք իմանանք ինչ է իրականում տեղի ունեցել, մենք գիտենք կիսատ-պռատ, թե ինչպես են բանակցությունները կայացել Պուտինի, Լավրովի, Փաշինյանի հայտարարություններից՝ կիսատ-պռատ։ Ես շատ եմ մեղադրում այս իշխանությանը, բայց որ հատուկ եկել են դիտավորյալ թուլացնելու պետությունը, պարտության տանեն…

-Ի դեպ, պարոն Քոչարյանը պատրաստվում է մասնակցել ընտրություններին և հաղթել։ Ի՞նչ շանսեր նա ունի։

-Չեմ կարող ասել ինչ շանսեր ունի։ Մի բան գիտեմ, որ շատ մերժված է Հայաստանի Հանրապետությունում պարոն Քոչարյանը։ Բարի երթ ընտրություններին։ Ես չեմ կարծում՝ նա հաջողություն կունենա։

-Երրորդ նախագահի տողերում էլ կա այդ միտքը․ «Դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են, թիկունքից հարվածել, ծանր վիրավորել են, վերջին տարիներին ամեն ինչ արել վարկաբեկելու և թուլացնելու համար»։ Ստացվում է երկու նախագահ  են մի կարծիքի բանակը միտումնավոր թուլացնելու մասով։ Ինչպե՞ս կարող է սա պատահական կարծիքների տարափ լինել։

-Երևի միավորվել են և ընդհանուր եզրահանգումների են եկել և որոշել տարբեր կերպ արտահայտել իրենց այդ եզրահանգումները։ Իսկ ի՞նչ էր անում Սերժ Սարգսյանը բանակի համար՝ կոռուպցիայի մեջ թաղված բանակը Նիկոլ Փաշինյանը ժառանգել է նախորդ երկու նախագահներից։ Բանակի էդ վիճակը կատարյալ դարձնելու համար երկու տարում ի՞նչ պիտի աներ Նիկոլ Փաշինյանը։ Ի՞նչ դավաճանության մասին է խոսքը։ Լավ կլիներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը իրենց բաժին մեղքն ընդունեին, էն ինչ չեն արել այս երկրի, բանակի համար, էդ կեղծիքը իրենք են շղարշել, դրել բանակի վրա, որ ներսում ինչ էր կատարվում։ Ո՞ւմ ժամանակ էր Սերժ Սարգսյանը քարոզարշավի ժամանակ կանգնում և գովաբանում Մանվել Գրիգորյանին, Սեյրան Սարոյանին, այն գեներալներին, որոնք ապահովում էին իր ընտրությունն այդ տարածքներում և այդ կոռուպցիայի արտահայտություններն էին։ Ժողովուրդը չի տվել իր քվեն այդ մարդկանց և արյունահեղությամբ իշխանության գալը և հիմա այսպիսի արտահայտություններ անելը․․․ չգիտեմ ինչ ասեմ։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Ռոբերտ Անանյան