Ժնևյան կոնվենցիաները, որոնք պարտադիր են Ադրբեջանի համար, հստակ սահմանում են, որ մարտական գործողությունների դադարեցումից հետո բոլոր գերիները պետք է հայրենադարձվեն. Վ. Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում

Լուրեր

02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում պատասխանել է իր ադրբեջանցի գործընկերոջը:

«Տիկնա՛յք և պարոնա՛յք, ՀԿ-ները մեր կյանքի մի մասն են, և պանդեմիան ՀԿ-ներին դարձրեց ավելի կարևոր մեր առօրյա կյանքում, քանի որ վերջիններս կորոնավիրուսի դեմ պայքարի տարբեր ասպեկտներում ավելի ակտիվ են: Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ իրավական տեսանկյունից ՀԿ-ներն ազատ չեն իրենց գործողությունների մեջ անելու ամեն ինչ որ կցանկանան և ենթարկվում է որոշակի սահմանափակումների։ Սա միանգամայն նորմալ է, քանի դեռ այդ սահմանափակումները անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությանունում և քանի դեռ դրանք ժողովրդավարական են որպես այդպիսին, եւ քանի դեռ այդ սահմանափակումները հիմնված է օրենքի վրա, եւ, իհարկե, համաչափ են։ Մենք խոսում ենք ՀԿ-ների գործունեության խտրական սահմանափակման մասին և, ցավոք, կան առանձին երկրներ, որտեղ ՀԿ-ները առերեսվում են նման խնդիրներին։

Խոսելով պատասխանատվության մասին, որն առավել կարևոր է, երբ խոսքը վերաբերում է պետությունների և ՀԿ-ների փոխհարաբերություններին։ Պատասխանատվությունը պետք է լինի փոխադարձ։ Այո, ՀԿ-ները պետք է պատասխանատու լինեն, բայց պետությունները ևս պատասխանատու պետք է լինեն։ Ադրբեջանցի իմ գործընկեր Պարոն Սեիդովն ասում է, որ, ըստ Ադրբեջանի, Ադրբեջանում պատասխանատու միակ ՀԿ֊ներից մեկը ԿԽՄԿ-ն է:

Պարո՛ն Սեիդով, իսկ հարցրե՞լ եք, թե ըստ ԿԽՄԿ-ի, ադրբեջանական իշխանությունները դրսևորում են արդյոք պատասխանատու վարքագիծ։

Ես կցանկանայի նշել որ ԿԽՄԿ-ն սոսկ ՀԿ չէ, այն կազմակերպություն է, որն արդեն մեկուկես դարից ավելի ակտիվորեն զբաղվում է պատերազմի զոհերի պաշտպանությամբ և բազմաթիվ այլ խնդիրների լուծմամբ։ Եվ խոսելով ԿԽՄԿ-ի մասին՝ մենք չպետք է մոռանանք, որ այն ոչ միայն ոչ կառավարական կազմակերպություն է, այլ նաև Հովանավոր տերությունների փոխարիներդ և օժտված է Ժնևյան մանդատով։

Իսկ եթե խոսենք պատասխանատվության մասին, ապա ես կցանկանայի իմ ադրբեջանցի գործընկերներին ասել, որ կարիք չկա ընդունել ինչ-որ այլ նորմատիվ ակտեր։ Ժնևյան կոնվենցիաները, որոնք պարտադիր են Ադրբեջանի համար, և ես վստահ եմ, որ ԿԽՄԿ-ն բազմիցս բարձրացրել է այդ հարցը, հստակ սահմանում են, որ մարտական գործողությունների դադարեցումից հետո բոլոր գերիները պետք է հայրենադարձվեն։

Խնդրում եմ, պարոն Սեիդով, եղե՛ք պատասխանատու և կատարե՛ք ձեր միջազգային պարտավորությունները։ Միջազգային պարտավորություններ, որոնք հիմնված են ոչ միայն միջազգային պայմանագրային իրավունքի, այլեւ միջազգային պարտավորությունների վրա, որոնք դիտվում են որպես erga omnes պարտավորություններ: Ես հույս ունեմ, որ մի օր, ինչ որ եղանակով Ձեր երկիրը կդրսևորի այս հարցի վերաբերյալ պատասխանատու վարքագիծ։

Շնորհակալություն»,- ասել է Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում։