ԱԺ ինքնալուծարում. արտահերթ ընտրությունների հասնելու քա՞յլ, թե՞ կեղծ օրակարգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
Բոլորը

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում՝ Ազգային ժողովի ինքնալուծարման ճանապարհով։ Սա իշխող «Իմ քայլը» խմբակցության նոր նախաձեռնությունն է։ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի խոսքով՝ իր հեղինակած այս նախագծով հնարավոր կլինի հասնել Ազգային ժողովի ինքնալուծարմանը՝ առանց վարչապետի հրաժարականի։ Նախագծի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։ Հատկանշական է, որ իշխանությունն այս քայլին է դիմում այն բանից հետո, երբ չհաջողվեց խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ գալ ընդհանուր հայտարարի, որպեսզի վերջինները հուշագիր ստորագրեն՝ պարտավորվելով վարչապետի հրաժարականից հետո իրենց կողմից վարչապետի նոր թեկնածու չառաջադրել։ Ըստ այդմ, խորհրդարանն օրենքի ուժով կարձակվեր ու հնարավոր կլիներ կազմակերպել արտահերթ ընտրություններ։ Ըստ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ այդ ընտրություններն անհրաժեշտություն են։

Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, առայժմ քննարկում չի անցկացրել իշխող մեծամասնության նոր նախաձեռնության առնչությամբ։ Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց՝ իշխող ուժի մտադրությունը համարում է անընդունելի՝ ընդգծելով՝ սրանով իշխանությունն ընդունում է, որ երկրում ճգնաժամ կա։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի կարծիքով՝ իշխող ուժը պարզապես մտահոգված է, որ առկա կարգավորմամբ՝ վարչապետի հրաժարականի և երկու անգամ չընտրվելուց հետո խորհրդարանի արձակմանը չի կարողանա հասնել, քանի որ «Իմ քայլում» և խմբակցությունը լքած պատգմավորների շրջանում կլինեն անձինք, ովքեր կողմ կքվեարկեն ընդդիմության կողմից առաջադրվող վարչապետի թեկնածուի օգտին։

Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նույնպես դեմ է նախագծին։ Մեզ հետ զրույցում նա ասաց՝ խորհրդարանական երկրում ԱԺ-ն չպետք է լինի ամենախոցելի վիճակում։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Factor TV-ի հետ զրույցում զերծ մնաց դեռևս շրջանառության մեջ չդրված նախագծի վերաբերյալ տեսակետ հայտնել, սակայն շեշտեց՝ իշխանությունն այս քայլին գնում է մեկ նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում

Մերի Մարտիրոսյան