Ինձ ավելի շատ որպես խմբակցության ղեկավար է դուր գալիս Մակունցը. Ալեն Սիմոնյանը՝ Մակունցի՝ դեսպան նշանակվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՀՀ իշխանությունը որոշել է ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար քաղաքական նշանակում անել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ  Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում Լիլիթ Մակունցի թեկնածության վերաբերյալ քննարկումներին:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Մակունցը դիվանագիտական աշխատանքի փորձ չունի՝ Սիմոնյանը նշեց, որ նշանակումները լինում են քաղաքական և դիվանագիտական. «Այս փուլում իշխանությունը ճիշտ է գտնում, որ կարող է քննարկել Լիլիթ Մակունցի թեկնածությունը: Ես վստահ եմ, որ ում թեկնածությունն էլ առաջադրեինք, միևնույն է, ինչ-որ բան ասվելու էր, ինչ որ պատճառ բերվելու էր»:

«Այն մարդկանց մեծ մասը, որոնք այսօր շատ բուռն քննարկում են Մակունցի թեկնածությունը, նույնիսկ չեն կարող ասել այսօրվա դեսպանի անուն ազգանունը»,- նշեց ԱԺ փոխնախագահն ու հավելեց, որ իրենց քաղաքական ուժի շրջանակում Մակունցի թեկնածության հարցով փոքրիկ քննարկում է եղել:

«Ինձ ավելի շատ որպես ԱԺ-ում խմբակցության ղեկավար է դուր գալիս տիկին Մակունցը,ես նրա հետ աշխատել եմ նաև նախարար եղած ժամանակ, բայց ինձ ավելի շատ դուր է եկել աշխատանքը խորհրդարանում: Խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում ես տեսել եմ իր աշխատանքը: Ես տեսել եմ իր կապերը»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Սիմոնյանը անդրադարձավ նաև ԱՄՆ գործընկերների հետ Մակունցի կապերին. «Ես տեսել եմ, որ այդտեղ կա հնարավորություն՝ ունենալու մի մարդ, որը կարողանում է «նույն դիվանագիտական, քաղաքական լեզվով» խոսել մեր գործընկերների հետ»: