Միքայել Մինասյանը ո՞ւմ համար է բացահայտել Արարատ Միրզոյանին․ դա դավաճանական քայլ է․ Գուրգեն Արսենյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի հետ

-Դուք նշում եք, որ Հայաստանում հեղաշրջման ռիսկ կա, և որ «հայ ժողովուրդը ոտնատակ կտա նրանց», այսինքն՝ չի հանդուրժի հեղաշրջում։ Կարծում եք՝ հեղաշրջմամբ հետաքրքրված ուժերը աշխատանք տանո՞ւմ են զինվորականության հետ, ուժային կառույցներում։

-Մի վայրկյան անգամ չկասկածեք։ Ես կարող եմ ասել, որ ապարդյուն է այդ աշխատանքը, այն որևէ հաջողություն չի բերելու իրենց, որովհետև իրենք առաջնորդվում են դավադիրների ուղեղով, դավադիրների մտածելակերպով և որևէ կապ չունեն մեր երկրի հոգսերի հետ, մեր ժողովրդի հետ։ Իրենց մի բան է հետաքրքրում՝ հանք լինի, արդյունահանեն։ Սա է իրենց պատկերացումները, այդ ձև են իրենք մտածում։ Իրենք չեն հասկանում, որ հայկական ողջ հասարակությունն այս պահին իր վրա կրում է հարվածի բեռը։ Իրենց համար հնարավոր սցենար էր՝ հետևի դռնից ներս մտնելու։ Շքամուտքից հայ ժողովուրդն ասել է՝ ռադ եղել, չենք թողնելու, հետևից դռնից փորձում են մտնել։ Գործողությունների մի դրվագ էլ Կառավարության շենքի, Ազգային ժողովի շենքի գրոհն է։

-Ի դեպ, Ազգային ժողովի խոսնակին գործակալ լինելու մեջ են մեղադրում։

-Ես հետևել եմ մամուլի հաղորդագրություններին և տեսել եմ՝ այնտեղ մի ձեռագիր փաստաթուղթ կա, որը համագործակցության մասին է, բայց ո՛չ «Գորշ գայլեր» եմ այնտեղ տեսել, ո՛չ թուրքական հատուկ ծառայություն, տեսել եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն։ Միայն այդ կա սեղանին դրված։ Այսինքն՝ պարոն Միքայել Մինասյանը Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի գաղտնի գործակալին բացահայտում է, համարում է լուրջ գո՞րծ՝ հայրենիքին մատուցած, չգիտի՞, որ այդ Անվտանգության ծառայությունը ՀՀ-ինն է, տեղյակ չի՞ ինքը, ո՞ր երկրի անվտանգության գործակալ է ինքը բացահայտել՝ իր կարծիքով, ՀՀ-ի, չէ՞։ Համարում է, որ լա՞վ բան է արել։

-Ինչո՞վ բացատրել այդ թեմայի շուրջ աղմուկը, եթե այսպես ձևակերպենք՝ «կրիմինալ» չկա։

-Կրիմինալը որտե՞ղ է, որ եթե, ասենք, մարդը համագործակցում է իր երկրի Ազգային անվտանգության ծառայության հետ, որպեսզի իրականացնի իր երկրի նկատմամբ դիվերսիաների, ոչ դրական գործողությունների դեմ պայքար։ Դրա կրիմինալը ո՞րն է։ Քաղաքական տեսանկյունից կարող եմ ասել հետևյալը՝ ՌԴ Պետդումայի ղեկավար Նարիշկինը աշխատում է Արտաքին հետախուզության ծառայության պետ, վարչապետ Զուբկովը կրկին հետո ղեկավարեց այդ ծառայությունը և այլն, այսինքն՝ երկրի ղեկավարները բոլորն էլ հարաբերություններ են ունեցել իրենց երկրի հատուկ ծառայությունների հետ։ Սեփական երկրի ուժային կառույցին օգնելը չեմ ասում պարտադիր, սակայն կարևոր բան է։

-Միքայել Մինասյանը դա չէ՞ր հասկանում։

-Միքայել Մինասյանը թող բացատրություններ տա իր աներոջը՝ Սերժ Սարգսյանին, որը ժամանակին եղել է Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, թե ինքն էս ի՞նչ է արել, էդ ո՞նց եղավ, որ Միքայել Մինասյանի դեպքում կարելի է բացահայտել ԱԱԾ գաղտնի ներակյացուցչի, որը իր երկրի շահերի պաշտպանության համար գործունեություն է իրականացնում։ Հիմա Միքայել Մինասյանը ո՞ւմ համար է բացահայտել Արարատ Միրզոյանին։ Եթե Արարատ Միրզոյանը ԱԱԾ-ի գործակալ է, իրենք դրա մասին գիտեն, այսինքն՝ ինքը՝ Միքայել Մինասյանը, Արարատ Միրզոյանին բացահայտել է այլ երկրների համար, այլ երկրներին է ծառայություն մատուցել, ուրիշ երկրների ծառայություն է մատուցել Միքայել Մինասյանը։ Այդ տեսանկյունից մտածեք։ Վաղը Միքայել Մինասյանն այլ ծառայություններ էլ կարող է մատուցել ուրիշ երկրներին, դրա մասին թող մտածի, ԱԱԾ-ն թող մտածի՝ ով, ինչով է զբաղված, ով է լուսաբանում իրենց գործունեությունը, եթե իրենք Ազգային անվտանգության ծառայություն են։

Ես սա ներկայացրեցի պետական շահի տեսանկյունից։ Քաղաքական գործունեության տեսանկյունից չեմ ողջունում, երբ քաղաքական առաջին պլան է դուրս գալիս մարդ, որը գաղտնի համագործակցում է ԱԱԾ-ի հետ, այդ մարդիկ այլ տեղ պետք է լինեն։ Բայց սա այլ թեմա է։ Սակայն ինչ վերաբերվում է երկրի պետական շահին, առնվազն դա երկրի պետական շահերի դեմ իրականացված դավաճանական քայլ է, երբ դու բացահայտում ես քո երկրի անվտանգության ծառայության գործակալին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան