Շատ պայթյունավտանգ է իրավիճակը․ թվացյալ խաղաղությունը կարող է պայթել ամեն րոպե․ Գարեգին Նուշիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Նուշիկյան» ասոցիացիայի հիմնադիր նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի հետ

-Պարո՛ն Նուշիկյան, այսօր Հայաստանում գործարարն իրեն կոմֆորտի մե՞ջ է զգում՝ հաշվի առնելով նաև քաղաքական գործընթացները:

-Այսօր, ինձ թվում է, ոչ ոք իրեն կոմֆորտի մեջ չի զգում՝ ելնելով այն իրողություններից, որոնք տեղի ունեցան 2020-ին։ Տարին սկսեցինք շատ վատ՝ քովիդով պայմանավորված, կարելի է ասել, տնտեսության ողնաշարը սկսեց տատանվել այդ ժամանակահատվածում, բայց ժամանակի ընթացքում կամաց-կամաց տնտեսությունը սկսեց համակերպվել այդ վիճակի հետ, սակայն ավելի մեծ հարված ստացանք սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից հետո: Իմ կարծիքով՝ հիմա էլ տնտեսությունը գտնվում է շատ ծանր վիճակում, հետևաբար՝ ոչ մի գործարար իրեն հիմա կոմֆորտ վիճակում չի զգում: Ընդհանրապես, գործարարները սիրում են իրենց աշխատանքը պլանավորել մի քանի քայլ առաջ, հիմա ոչ ոք ոչ մի հեռանկարային քայլ չի կարող կանխատեսել: Այսօր, հաշվի առնելով մեր հարաբերություններն Ադրբեջանի, Թուրքիայի հետ, կարող ենք ասել, որ շատ ծանր է աշխարհաքաղաքական իրավիճակը մեր տարածարջանում՝ պայմանավորված նաև Իրանի և Իսրայելի հետ հարաբերություններով: Մենք թվացյալ խաղաղության մեջ ենք, բայց իրավիճակը շատ պայթյունավտանգ է, ամեն րոպե այդ խաղաղությունը կարող է պայթել: Սիրիայում, Իրաքում ևս կա որոշակի լարվածություն, բոլոր տեղերում Ռուսաստանի ներգրավվածությունը կա, մեզ մոտ էլ կա Ռուսաստանի ներգրավվածությունը։ Մի խոսքով՝ շատ խառը և ծանր ժամանակաշրջան ենք ապրում, և պետք է մեր ողջ հասարակությունը, քաղաքական ուժերը համախմբեն իրենց ուժերը, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ նվազագույն կորուստներով:

-Էկոնոմիկայի նորանշանակ նախարարը խոստանում է, որ 2021-ին երկնիշ տնտեսական աճ կլինի։ Ինչի՞ հաշվին է դա հնարավոր՝ «քնած» փողերի, կասեցված ծրագրերի… Ի՞նչ կարելի է անել՝ այդպիսի տնտեսական աճ ունենալու համար:

-Երևի այդ հարցն իրեն պետք է տալ, որովհետև ես ավելի շատ մտավախություն ունեմ, որ 2021-ին մենք երկնիշ տնտեսական անկում ենք ունենալու, քան երկնիշ աճ: Ես ընդհանրապես երկնիշ տնտեսական աճի նախադրյալներ չեմ տեսնում: Բնականաբար, դա շատ լավ ցանկություն է, բայց ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, ինչի՞ հիման վրա, ի՞նչ ռեսուրսներ ունենք: Մենք անցած տարին փակում ենք առնվազն 7․5-8․5 տոկոս անկումով, ես չգիտեմ՝ ի՞նչ ռեսուրսներ կան, ի՞նչ կա նախարարի մտքում, որ նա այդպիսի հայտարարություն է անում:

-Կախարդական փայտիկ կարո՞ղ է հայտնվել այստեղ:

-Եթե կախարդական փայտիկ լիներ, 30 տարի արդեն հայտնված կլիներ, պիտի սպասեինք նորանշանակ էկոնոմիկայի նախարարի՞ն, որ գտներ այդ կախարդական փայտիկը: Ամեն դեպքում, մեր ողջ ներուժը պիտի ներդնենք, և ինչքան մեր երկրում խելացի, փորձ ունեցող մարդ կա, պետք է համախմբվենք, ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտից պետք է դուրս գանք: Առանց դրա տնտեսական աճ չենք կարող ուենանալ և ոչ մի լավ բան չենք կարող ունենալ: Մեր հասարակության պառակտումը, «սև ու սպիտակի» բաժանումը՝ մանավանդ ունենալով պատերազմում զոհեր, ունենալով հաշմանդամ դարձած երիտասարդություն՝ մեր գենոֆոնդին շատ մեծ վնաս է հասցվել, ամեն ինչ պետք է դնել մի կողմ: Պատմությունը ցույց է տալիս, որ այսպիսի մթնոլորտ է տիրել, և դրա համար էլ մենք միշտ կորուստներ ենք ունեցել:

-Քաղաքական պայքա՞րն է նաև խանգարում, որ այդ մթնոլորտը փոխվի: Մեղավորների փնտրտուքով պե՞տք է զբաղվել, թե՞ ոչ:

-Միանշանակ, քաղաքական պայքարն է. ընդդիմության-իշխանության մասին է խոսքը։ Բայց եթե մեղավորության մասին ենք խոսում, ամենաառաջին պատասխանատուն իշխանությունն է: Ընդհանրապես, ինչքան ընդդիմությունն ուժեղ լինի, այնքան իշխանությունն ավելի զգաստացած կաշխատի, և դա մեր երկրի զարգացմանը կնպաստի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան