Մի զանգի հարց է. եթե Պուտինը զանգահարի Ալիևին, գերիների հարցը կլուծվի. Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Հայերի հանդեպ քաղաքականության դրսևորումները չեն փոխվել: Բացի դրանից՝ Ադրբեջանը, տեսնելով Հայաստանում առաջացող դժգոհությունները, այդ հանգամանքն օգտագործում է ՀՀ ներքին քաղաքական իրավիճակի վրա ազդելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու հայտարարության 8-րդ կետը լիարժեք չի իրագործվում:

Իգիթյանի կարծիքով՝ տեսնելով, որ ընդդիմադիր գործիչների հայտարարություններում ռազմագերիներին չվերադարձնելու ամբողջ մեղքը դրվում է միայն Հայաստանի պաշտոնյաների վրա, Ադրբեջանը օգտագործում է այդ հանգամանքը:

«Դա ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի պարտավորությունն է: Գերիների վերադարձի օրակարգն ավելի մեծ հնարավորություն ունի ձևավորելու Ռուսաստանը: Իմ կարծիքով, դա մի կոշտ զանգի հարց է Պուտինից Ալիևին: Եթե Ռուսաստանի ուժը չի պատում, մենք պետք է օգնենք Ռուսաստանին՝ ունենալով նաև միջազգային աջակցություն այդ հարցում», – ասաց Իգիթյանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ Հայաստանի իշխանությունն աշխատում է:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ Ադրբեջանի հետ դժվար է իրականացնել որևէ համատեղ ծրագիր՝ ունենալով այնպիսի ցավոտ հարց, ինչպիսին գերիների ու անհետ կորածների հարցն է:

«Ցանկացած տնտեսական համագործակցություն առաջին հերթին ենթադրում է վստահություն: Մինչև գերիների հարցը չլուծվի Ադրբեջանի հանդեպ Հայաստանի կողմից որևէ վստահություն չի կարող լինել»,-նշեց Իգիթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: