Մենք շարունակո՞ւմ ենք մնալ Արցախի անվտանգության երաշխավոր, թե՞ ոչ․ որևէ մեկը չի հայտարարել․ Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ազգային ժողովի հերթական նիստում մտքերի փոխանակման ժամին անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդադարձավ այն իրողություններին, որոնք, իր խոսքով, գուցե շատ ավելի կարևոր են, քան քննարկվող հարցերը:

«Նախօրեին Ստեփանակերտում՝ քաղաքի մուտքից մինչև եղբայրական գերեզման տանող ճանապարհին, հայկական դրոշները փոխարինվել են ռուսականով: Սրան նախորդել էր ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի ասուլիսը, որում պարզվեց, որ պատերազմի պատասխանատուն հայկական կողմն է, և պարզվեց նաև, որ Ռուսաստանը պատրաստ չէ ճանաչել Արցախի կարգավիճակը, և այդ հարցը փոխանցում է  ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթություն: Եվ Հայաստանը շարունակում է դրսից սպասել պատասխաններ, որոնք հստակեցման կարիք ունեն:

Կարծում եմ, որ ԱԺ-ն անելիք ունի և բանաձևով պետք է իր պատկերացումը ներկայացնի Արցախի կարգավիճակի վերաբերյալ. մենք շարունակո՞ւմ ենք արդյոք մնալ Արցախի անվտանգության երաշխավոր, թե՞ ոչ»,- նշեց Բաբաջանյանը:

Պատգամավորը հարցեր բարձրացրեց` ի՞նչ կարգավիճակում են մարդիկ շարունակելու ապրել Արցախում, ի՞նչ անձնագրեր են ունենալու, ո՞վ է ապահովելու սեփականության և ներդրումների անձեռնմխելիությունը: «Մենք չենք կարող այս կարևոր հարցերի մասին պատասխան չունենալ: Հայաստանը պատրա՞ստ է քաղաքական պատասխանատվություն ստանձնել Արցախի համար, մեր խիզախ նահատակների հիշատակի համար»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: