ՅՈՒՆԵՍԿՕ-ից հույս չկա, պետք է սեփական լծակները գտնել․ Արցախի հուշարձանները վտանգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.04.2024 | 20:58
Հետաքրքիր է՝ Սևանի ափին ծիրանի ծառ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:37
Հայաստանում ժողովրդավարության մակարդակից գո՞հ եք. Փաշինյանը՝ քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:00
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. Ժուռնալիստների միություն
27.04.2024 | 19:43
Վանաձորի և Գուգարքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
27.04.2024 | 19:26
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
27.04.2024 | 19:02
Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը. կան զոհեր և տուժածներ
27.04.2024 | 19:00
Որպես որդի և ընկեր կորցրած մարդ` կողմ եմ խաղաղությանը, բայց ոչ այս գնով. Դավիթ Ամալյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 18:33
Սյունիքի մարզում մեքենաներ են բախվել. կա տուժած
27.04.2024 | 18:08
Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն. ՀՀ նախագահ
27.04.2024 | 17:54
Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված. Փաշինյան
27.04.2024 | 17:46
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
27.04.2024 | 17:41
Երևանում առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +33 աստիճանի
27.04.2024 | 17:12
Հայաստանի երեք մարզերում իրականացվել է գարնանային ծառատունկ
27.04.2024 | 16:43
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
27.04.2024 | 16:26
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում և Կոտայքի մարզում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքի եկեղեցիներն ու պատմական հուշարձանները վտանգված են։ Ըստ Կաթողիկոսի՝ Բաքուն հրաժարվում է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների մուտքը, որպեսզի նրանք անձամբ կարողանան գնահատել ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը:

Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդն ընդգծել է, որ ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերը՝ պատմական ու մշակութային հուշարձանների պահպանությունն ապահովելու համար: Նա նաև պատմել է, որ Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի նպատակն է վերահսկել միջազգային նշանակության հուշարձանների պահպանությունը: Ի վերջո, ի՞նչ է անում հայկական կողմը՝ Արցախի մշակութային հուշարձանները պահպանելու համար։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում նշել էր, որ նախարարությունը և ԱԳՆ-ն աշխատանքներ են տանում միջազգային կառույցների հետ. «ՅՈՒՆԵՍԿՕ-ում հարց էր բարձրացվել Արցախի վնասված մշակութային հուշարձանների վերականգնման հետ կապված։ Այդ հոգսը կառույցը, կարծես թե, վերցնում է իր վրա: Տեսնենք՝ խոսքը կվերածվի գործի, թե՞ ոչ»,- ասել էր նա:

Հնագետ, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը Factor.am-ի հետ զրույցում շեշտում է՝ հայ հասարակությունը, միջազգային ատյաններին դիմելու փոխարեն, պետք է ինքնակազմակերպվի և գտնի սեփական լծակները։ Հնագետը Հայաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների գործընկերների հետ ձևավորել է անկախ հետազոտողների ինքնուրույն խումբ։ Նրա խոսքով՝ հայության գիտական պոտենցիալը պետք է դառնա ինքնուրույն գործոն։

Արվեստի քննադատ և համադրող Լիլիթ Սարգսյանը կարևորում է հատկապես խնդրի իրավական կարգավորումը։ Նրա համոզմամբ՝ հարկավոր է վերանայել 1954-ին ստորագրված Հաագայի կոնվենցիան, որին Հայաստանը միացել է 1993, իսկ Ադրբեջանը՝ 2005 թվականին։ Նշենք, որ Հաագայի 1954 թ. կոնվենցիան առաջին միջազգային համակողմանի պայմանագիրն է, որտեղ միավորված են զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանությունը նախատեսող բազմաթիվ նորմեր: Լիլիթ Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է գործուն քայլեր ձեռնարկի օրենսդրական դաշտում։ Հիմա, ըստ նրա, հուշարձանների պահպանության հարցում ամենակարևորը կանխարգելիչ միջոցառումներն են։ Արվեստի քննադատն ընդգծում է՝ պատերազմը պետք է նախադեպ դառնա, որպեսզի Հայաստանը նախաձեռնություն ցուցաբերի։

Հիշեցնենք՝ ադրբեջանցիները պղծել են Շուշիում գտնվող միջնադարյան Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը, լրջորեն վնասել Կանաչ ժամը. գրեթե ամբողջությամբ ավերել են եկեղեցու գմբեթն ու զանգակատունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան