«Տեղեկություն չունեմ». Արման Աբովյանը՝ Խաչատուր Սուքիասյանի միջնորդությամբ Ջհանգիրյանին կողմ քվեարկելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Մեր խմբակցության պատգամավորները գտնվում էին մարզերում՝ պատգամավորական այցերով, դրանով է պայմանավորված, որ ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի և ԲՀԿ խմբակցության հետ հանդիպում չի կայացել, խնդիրը զուտ տեխնիկական է»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ հավելելով, որ դեռևս ոչ մի կարծիք չի հայտնի, մինչև նրա հետ հանդիպում չկայանա և մինչև խմբակցությունում քննարկում չլինի:

Անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլում շրջանառվում են լուրեր այն մասին, որ Խաչատուր Սուքիասյանի միջնորդությամբ Գագիկ Ծառուկյանը կհրահանգի և Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությանը ԲՀԿ-ն կողմ կքվեարկի՝ հաշվի առնելով խնամիական կապերը՝ Աբովյանը նշեց. «Մամուլում շատ բան կարող է գրվել, կոչ եմ անում հենվել միայն մեր կողմից տրված պաշտոնական տեղեկատվության վրա և չհավատալ ասեկոսեներին, որոնք գեներացվում են՝ հնարավոր է «լայքերի» համար: Ես նման տեղեկություն չունեմ. մի՛ հավատացեք այդ տեղեկությանը»:

Աբովյանը չցանկացավ պատասխանել հարցին՝ Գագիկ Ջհանգիրյանը նախկի՞ն պաշտոնյա է, ներկա, թե ապագա՝ նշելով, որ չի ցանկանում բորբոքել ներքաղաքական կրքերը:

Մանրամասները՝ տեսանյութում: