Նիկոլ Փաշինյանը Արամ Սարգսյանին հրավիրել է կառավարություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր կառավարություն էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քննարկել են գերիներին, տնտեսության զարգացմանը, ճանապարհներին, երկաթգծին վերաբերող խնդիրներ:

«Ամենաէականը տնտեսական խնդիրներն էին, Հայաստանի տնտեսության զարգացման հետ կապված, այս իրավիճակից տնտեսությունը տեղից պոկելու հետ կապված, երկաթգծի հետ կապված։ Նախկինում այդ երկաթգծով մենք աշխատել ենք և Իրանի հետ, և Թուրքիայի հետ, այդ փորձին էր ուզում ծանոթանալ», – նշեց Սարգսյանը:

Անդրադառնալով ապաշրջափակման մասին հարցին՝ Սարգսյանը նշեց, որ, ընդհանրապես, աշխարհում չկա ժողովուրդ, որն ուզում է շրջափակված ապրել. «Որևէ մեկը մեզ չի հասկանա, եթե ասենք՝ մենք ուզում ենք փակ ապրել, որովհետև փակ ավելի ապահով է: Ցանկացած ապաշրջափակման պետք է այո ասենք, բայց դա բազմաթիվ հարցեր ու բարդություններ ունի»:

Արամ Սարգսյանի խոսքով՝ պետք է փորձել իրավիճակները հարթել: «Մեզ համար շահեկան կլինի, եթե ուժեղ պետություն, ուժեղ տնտեսություն ունենանք, կարողանանք ժամանակին հարիր զինենք բանակը»,- ասաց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Մոսկվա այցի ընթացքում Փաշինյանի օրակարգի տապալմանը, Սարգսյանը նշեց, որ Մոսկվայում տապալվել է նաև Ադրբեջանի օրակարգը, երբ Ալիևը հայտարարում է, որ Ղարաբաղի հարց այլևս չկա և հղում է անում ՌԴ նախագահին. «Այդ հանդիպումը եռակողմ էր, չէր մասնակցում Թուրքիան, իսկ դա Թուրքիայի համար էլ լուրջ հարված է։ Թուրքիան մտածում է՝ Ադրբեջանը թռնում է իր գլխից, ինքնուրույն քայլեր է անում։ Ադրբեջանի ժողովուրդը նույնպես համարում է, որ խնդիրն իսկապես լուծված չէ՝ Ստեփանակերտում հայեր են ապրում, իրենց տարածքում էլ ռուսական զորքեր կան»։

Մանրամասները՝ տեսանյութում: