Ճանապարհների ապաշրջափակումը տնտեսական բումի՞, թե՞ վտանգների առիթ․ կարծիքներ

Լուրեր

02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
Բոլորը

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների՝ հունվարի 11-ին շուրջ 4 ժամ տևած հանդիպումից հետո պարզ դարձավ, որ նախատեսվում է Հայաստան- Ադրբեջան հաղորդակցության ուղիների վերագործարկում, որը Երևանի համար դեպի Ռուսաստան ու Իրան ճանապարհ կբացի։

Իր խոսքում Ռուսաստանի նախագահը նշեց, թե տեղի է ունենալու տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակում, սահմանների բացում, որով պետք է զբաղվեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը։

Եթե այս պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, Հայաստանը կկարողանա Ադրբեջանի տարածքով երկաթուղային ու ավտոճանապարհային կապ հաստատել Ռուսաստանի ու Իրանի հետ, իսկ Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքով՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին, ասել է, թե տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը կարող է ելակետ դառնալ մեր տարածաշրջանում ոչ միայն տնտեսական իրավիճակի, այլև տնտեսական զարգացման ամբողջ տրամաբանության փոփոխության համար:
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գևորգ Պապոյանը կարծում է՝ դեռ վաղ է տնտեսական ակնկալիքներից խոսել, քանի որ հստակեցումները շատ չեն։ Միաժամանակ, սակայն, ասում է, որ ճանապարհների բացումը տնտեսությունը զարգացնելու լայն հնարավորություններ է տալիս։
Պապոյանի խոսքով՝ եթե անգամ տուժողներ լինեն, նրանց թիվն ավելի փոքր կլինի, քան այն մարդկանց թիվը, որոնք կկարողանան ավելի մատչելի գնով մթերք ձեռք բերել։ Նա նաև կարծում է, որ պետք է քաղաքացիների հետ աշխատանք տանել և բացատրել, թե որ արտադրանքն ավելի պահանջարկ ունի և օգնել, որ շեշտը հենց դրա վրա դրվի։

Մինչ վարչապետն ու նրա թիմը լավատեսորեն կարծում են, թե հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը տնտեսական զարգացման համար լավ ազդակ է, տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշում է, որ վտանգներն ավելի շատ են, քան հնարավորությունները։

Պարսյանը նշում է՝ եթե Ադրբեջանն ու Թուրքիան տնտեսական շրջափակումը վերացնում են՝ ունենալով քաղաքական նպատակներ, ինչն ակնհայտ է նրանց այն հայտարարություններից, թե Հայաստանն իրենց պատմական հայրենիքն է, չկան երաշխիքներ, որ Բաքուն և Անկարան իրենց տնտեսական հնարավորությունները չեն ուղղի այս նպատակի իրագործմանը։ Տնտեսագետը մտավախություն ունի, որ մենք կարող ենք կորցնել մեր տնտեսական անվտանգության կարևոր մասը՝ գյուղատնտեսությունը։

Ըստ Պարսյանի՝ գյուղոլորտին հասցված վնասն իր հերթին կնպաստի արտագաղթին։ Տնտեսագետը նշում է, որ այստեղ խնդիր է առաջանում նաև ներկրվող ապրանքների նկատմամբ վերահսկում իրանացնելու հետ կապված։

Հավելենք, որ մինչև մարտի 1-ը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը պետք է ներկայացնեն Հայաստանն ու Ադրբեջանը կապող
երկաթուղային ու ավտոճանապարհային ուղիների գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման կամ կառուցման ժամանակացույցը։

Մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան