Ռուսաստանն ինչքան կարող էր՝ թուլացրեց Հայաստանին, որ Ադրբեջանից ԵՏՄ մտնելու համաձայնությունն ստանա․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ

-Քաղաքական տարին սկսվում է Փաշինյան-Պուտին-Ալիև կայանալիք հանդիպման մասին խոսակցություններով, ինչը պաշտոնապես չի հերքվում։ Բացի այդ՝ Հայաստանի ներսում է քաղաքական պայքար խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերն ընտրություններ անցկացնելու՝ Փաշինյանի առաջարկը մերժում են և պահանջում են նրա հրաժարականը։ Կառավարությունն ասում է՝ ուզում եք ճգնաժամի լուծում, գնանք ընտրությունների, սակայն մերժվում է։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ փողոցի շարժումը չունեցավ աջակիցների այնպիսի խումբ, որը կպարտադրեր Փաշինյանին հեռանալ և ընտրել Վազգեն Մանուկյանին։

-Իրականում այս 17 ուժերի՝ հրապարակը զբաղեցնելու նպատակը շատ ավելի նենգ և հեռահար է․ոչ թե Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնից հրաժարումը, այլ նրանք, ըստ էության, ապահովում են Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության իրագործումը և նրան թույլ չեն տալիս որևէ կերպ մանևրել, որևէ կերպ խուսափել ամբողջական իրագործումից։ Եվ պիտի ասեմ, որ հենց նրանց պատճառով է, որ մենք մոտ երկու ամիս շարունակ հիբրիդային, տեռորիստական լրատվական հոսքերի տակ ենք որպես պետություն, պետականություն։ Ինձ համար շատ հայտնի արտաքին և ներքին ուժերի կողմից կազմակերպված այս հարձակումներն ունեն մեկ նպատակ՝ պատերազմից հետո թույլ չտալ, որպեսզի ժողովրդի տրամադրությունը, հուսահատությունը արագ անցնի, և մենք նոր տրամադրությամբ սկսենք մեր կյանքը, մեր պետությունը կազմակերպել։ Այս հուսահատության, խորը ապատիայի տրամադրությունների խորացումը մեկ նպատակ ունի՝ ամեն ինչ անել, որպեսզի առաջիկայում սպասվող հանդիպումը՝ երկկողմ և եռակողմ, անպայմանորեն կայանա։ Մենք հասկանում ենք՝ ինչպիսի ռիսկեր կան այդտեղ, և վարչապետի այսօրվա պարզաբանումը նորանոր հարցեր է առաջ քաշում։ Բայց պիտի ասեմ, որ մենք այսպիսի մի իրադարձություն ունեցել ենք 2014-ի աշնանը, երբ ընդդիմադիր ուժերը, ըստ էության, Հայաստանին ուղղակի խցկեցին ԵՏՄ՝ թույլ չտալով այդ օրվա գործող իշխանություններին մանևրել և հղում կատարելով ներքաղաքական իրավիճակին՝ ավելի ճկուն քաղաքականություն բանեցնել ՌԴ-ի հետ՝ ԵՏՄ-ի անդամության համար։

-Բայց այսօրվա իշխանությունն էլ, կարծես, դեմ չէ նոյեմբերի 10-ին ընդունված հայտարարության իրագործմանը։

-Դե՝ ես հասկանում եմ, որ նրանք հրապարակային չեն կարող անհամաձայն լինել, բայց մենք հասկանում ենք, որ այդ փաստաթուղթը մեզ համար չի կարող որպես պետություն, որպես իշխանություն ընդունելի լինել, և մենք պարտադրված ենք եղել ստորագրել այդ հայտարարությունը։ Ավելին՝ ես հեռու եմ այն մտքից, որ մենք շատ սիրալիր տրամադրությամբ ենք մեկնում Մոսկվա՝ մասնակցելու բանակցություններին և նույնիսկ պատրաստ լինելու ստորագրել համաձայնագիր, որ բխում է հայտարարության այս կամ այն կետի իրագործումից, ինչպես վարչապետն էր իր պարզաբանման մեջ նշել։ Ինձ համար հասկանալի է, որ Ռուսաստանն իր գրպանում ուներ Հայաստանի համաձայնությունն Արցախի հարցի վերաբերյալ դեռևս 2011 թվականին՝ Կազանյան հայտնի գործընթացը։ Դրան հաջորդած հարցազրույցներ կան, որտեղ Հայաստանը պատրաստակամություն էր հայտնել 7 շրջանները վերադարձնել։ Դա ինքնին ՌԴ-ի համար բավարար էր, որպեսզի Հայաստանի հարցը համարեր լուծված, իսկ Հայաստանի հարցը լուծվել էր 2013-ի սեպտեմբերի 3-ին Հայաստանի՝ սկզբից Մաքսային միության, հետո՝ ԵՏՄ-ի անդամ դառնալով, և հերթն Ադրբեջանինն էր։ Եվ հիմա այդ հարցն է վճռվում, և ես չգիտեմ՝ Ալիևն ինչքանով է գիտակից, Հայաստանից է կախված Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը։

ՌԴ-ն որքան կարող էր՝ թուլացրեց իր դաշնակցին մի բանի համար, որպեսզի կարողանա ստանալ Ադրբեջանի համաձայնությունը՝ ԵՏՄ-ին անդամակցելու, և սրան է գումարվում նաև տարիներ շարունակ նրան սպառազինության վաճառելը։ Անգամներով ավելի սպառազինություն է տրվել, և մենք շատ լավ հասկանում ենք՝ ՌԴ-ն լավ հասկանում է, թե ուժերի ինչպիսի հավասարակշռություն է Հայաստանում և Ադրբեջանում։ Մենք, ըստ էության, անհավասար դիրքերում էինք, և ՌԴ-ն շատ լավ տեղեկացված էր և՛ պատերազմի մեկնարկի, և՛ դրա ամբողջ ընթացքի, և՛ նաև այն կետի վերաբերյալ, երբ պետք է պատերազմը կանգ առներ։ Սա գործընթաց է, որն աղերս չունի Հայաստանի և նրա կարիքների հետ։ Հայաստանի հարցերը լուծված են, և հիմա Հայաստանի հաշվին լուծվում է Ադրբեջանի, միջնաժամկետ հեռանկարում՝ նաև Թուրքիայի հարցը, Թուրքիայի և ԵՏՄ-ի համագործակցության հեռանկարները, որոնք ևս պիտի ապահովվեն հայ-թուրքական բաց սահմանների առկայության պայմաններում, ըստ էության, մի իրավիճակում, երբ այդ սահմանների բաց և փակ լինելը նույնիսկ կախված չի լինելու Հայաստանից, որովհետև այդ սահմաններն այլևս չեն լինելու Հայաստանի սահմաններ, այլ՝ ԵՏՄ-ի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան