Լեզվակռիվ, ծեծկռտուք, փոխադարձ սուր վիրավորանքներ՝ ԱԺ դահլիճում և դրանից դուրս․ խորհրդարանական տարվա ուշագրավ դրվագները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Խորհրդարանական տարին բուռն անցավ՝ ինչպես քննարկված օրինագծերի, այնպես էլ քաղաքական թեժ վեճերի առումով, երբեմն էլ՝ ծեծկռտուքների հետևանքով։
2020 թվականին Ազգային ժողովն ընդունեց ավելի քան 900 օրենքի նախագիծ։ Դրանցից մի քանիսի քննարկման ժամանակ միջադեպերի պակաս չզգացվեց։

ԱԺ-ն աշխատանքային տարին նոր էր սկսել, երբ հանդարտ ու բնականոն կերպով ընթացող նիստում հանկարծ մթնոլորտը թեժացավ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից, որում անդրադարձ կար նախկին դեսպաններին, մասնավորապես՝ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին։ Սա դուր չեկավ ԲՀԿ-ական պատգամավորներին, թերևս, այն պատճառով, որ Մանուկյանի որդին ԲՀԿ-ական պատգամավոր է։

Բաբաջանյանի և ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանի միջև ևս մեկ դրվագ տեղի ունեցավ։ Պետրոսյանը ելույթ ունեցավ քրեական ենթամշակույթի դեմ պայքար նախատեսող օրինագծի վերաբերյալ։ Ելույթում նրա հնչեցրած ձևակերպումները խիստ զայրացրին Արման Բաբաջանյանին։

Խորհրդարանական տարվա, թերևս, ամենաթեժ միջադեպը գրանցվեց մայիսի 8-ին։ Ամեն ինչ սկսվեց Կառավարության ծրագրի վերաբերյալ «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթից։ Նրա խոսքերն ամենից շատ զայրացրին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։ Նա հակադարձեց Թունյանին, ինչից հետո ինքն ու «Իմ քայլից» Սասուն Միքայելյանը գործի դրեցին բռունցքները։

Հաջորդ ամիս՝ հունիսին, «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց։ Մթնոլորտը դարձյալ շիկացած էր։ Սա այն եզակի դեպքերից էր, երբ Գագիկ Ծառուկյանը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից։

Խորհրդարանը կողմ քվեարկեց Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին։

ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորների կողմից միմյանց ամենատարբեր հարցերում մեղադրելու պակաս 2020-ին չզգացվեց։
«Իմ քայլից» Ալեն Սիմոնյանի և ԼՀԿ-ից Էդմոն Մարուքյանի միջև լեզվակռիվն ուղեկցվեց փոխադարձ սուր վիրավորանքներով։ Իսկ խնդիրը սկսվել էր նրանից, որ Սիմոնյանն ակնարկել էր, թե ԼՀԿ-ն կապ ունի Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ։

Խորհրդարանական տարին զերծ չէր նաև զվարճալի միջադեպերից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան