Բացի հայտարարված փաստաթղթից, ոչ մի այլ փաստաթուղթ գոյություն չունի. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
23.11.2026 | 17:43
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 17:21
Տեղական հանրաքվե՝ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում․ ինչ է սահմանում Մայր օրենքի նախագիծը
23.11.2026 | 17:12
Հաղթանակի կամրջի արգելապատնեշն անցած տղամարդը 10 հազար դրամ ստանալուց հետո վերադարձել է անվտանգ հատված․ նա ձերբակալվել է
Բոլորը

Բազմաթիվ անգամ ասվել է, որ բացի նոյեմբերի 9-ին հայտարարված փաստաթղթից, ոչ մի այլ փաստաթուղթ գոյություն չունի, չկա նաև բանավոր որևիցե պայմանավորվածություն։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք եռակողմ այդ հայտարարությունում կա՞ գաղտնի մաս:

«Առաջին օրվանից խոսվում է ամեն ինչի մասին՝ լուսանկարներ, տեսանյութեր, տարբեր շահարկումներ են տեղի ունենում, բայց ՀՀ սահմանին որևիցե կերպ այդ համաձայնագիրը չի վերաբերում, վերաբերում է այնքանով, որքանով արդեն իսկ նշվել է»,-ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով, որ դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եղել են նաև բանավոր պայմանավորվածություններ, Ալեն Սիմոնյանը նշեց. «Կա բանավոր պայմանավորվածություն ոչ թե վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, այլ Ռուսաստանի Դաշնության հետ, որի մասին գրվում է, օրինակ՝ մամուլում, որ սպասվում է հանդիպում։ Դա սահմաններին չի վերաբերում։ Վերցնում ենք 2 իրողություն. այն պրոցեսը, որը տեղի է ունենում, որի արդյունքում, օրինակ՝ մեր գերիները վերադառնում են, դա նույնպես մի մասով պայմանավորվածություն է ամսի 9-ի, մի մասով բանավոր պայմանավորվածություններ են, որոնք ի կատար են ածվում»:

Մանրամասները՝ տեսանյութում: