Ով անցնում է քրեական գործով, պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

Ես համամիտ չեմ, որ հայտնի է 16 կուսակցությունների դիրքորոշումը, որովհետև այդ կուսակցություններից մի մասի ներկայացուցիչները դեմ են արտահայտվել, իսկ մյուս մասը, համենայնդեպս՝ ես չեմ նկատել, որ արտահայտված լինեն: Դեմ լինելը չդարձնենք իրենց ընդհանուր դիրքորոշում: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, որ վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը չեն ցանկանում իշխանության հետ արտահերթ ընտրությունների օրակարգով քննարկումներ ունենալ:

«Այդ շարժումն ունի տարբեր ուժեր, իսկ այդ ուժերից ոչ բոլորն են արտահայտվել: Չեմ կարծում, որ դեմ լինելը կարելի է վերագրել բոլորին: Ինչ վերաբերում է այն ուժերին, որ դեմ են արտահայտվել, ես կարծում եմ, որ տարօրինակ է, քանի որ ընդդիմությունը, որը պահանջում է իշխանափոխություն, մերժում է իշխանության՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու քննարկումը, որն իշխանափոխության լեգիտիմ ճանապարհն է»,- ասաց Ռուբինյանը:

Դիտարկմանը՝ ընդդիմությունը չի ցանկանում, որ այս իշխանությունների օրոք արտահերթ ընտրություններ անցկացվեն, քանի որ, ըստ ընդդիմախոսների, վերջին զարգացումներով պայմանավորված՝ ընտրությունները կկեղծվեն, Ռուբինյանն ասաց, որ ՔՊ-ն իր իշխանության օրոք ընտրություններ է պարտվել, բայց կեղծիքների չի դիմել:

Նա, մասնավորապես, հիշեցրեց Աբովյանի և Կապանի քաղաքապետերի ընտրությունները: «Նիկոլ Փաշինյանի օրոք կեղծվել է զրո ընտրություն»,- ասաց Ռուբինյանը:
Հարցին՝ հրապարակում կանգնած ժողովուրդը բավարար չէ՞, որ Փաշինյանը գնա, Ռուբինյանը պատասխանեց. «Հրապարակում կանգնած մարդիկ քաղաքացիներ են, որոնք, բնականաբար, ժողովրդի մի մասն են, բայց նրանք շատ հեռու են ժողովրդի լայն շրջանակ լինելուց»:

Ռուբինյանից հետաքրքրվեցինք նաև՝ այս իրավիճակում ինչպե՞ս է պատկերացնում քարոզարշավի ընթացքը, եթե երկրում անկայություն է:

«Երկրում քաոս չէ, և դա փաստ է: Այո՛, ինչ-որ ակցիաներ են անում, ակցիա անելու իրենց իրավունքներն ապահովված են, և սա ևս մեկ ցուցիչ է, որ այդ ուժերը չունեն աջակցություն, որովհետև ոչ մի ուժային, քաղաքական և այլ ճնշում չկա նրանց վրա, միևնույն է՝ նրանց չհաջողվեց հանրային լայն աջակցություն ձևավորել իրենց օրակարգի շուրջ: Քարոզարշավը լինելու է շատ պարզ. եթե ձեռք է բերվում ընտրությունների գնալու համաձայնություն, ապա ակցիաները դադարում են: Եթե որոշ խմբեր շարունակեն սադրել, վստահաբար՝ ուժային կառույցները կարձագանքեն»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան