Ո՞վ պետք է արյունահեղություն անի․ «Իմ քայլի», թե՞ իրենց ընտրողները․Արման Եղոյանը՝ Վազգեն Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը հայտարարեց, որ 16-ի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը շատ անկեղծ, բայց և շատ վտանգավոր միտք է հայտնել`ասելով, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, արյունահեղություն է լինելու ամեն քվեատուփի մոտ:

«Սա բացահայտ սադրանք է ՀՀ ներքին կայունության դեմ: Ուզում եմ հիշեցնել, որ սա 96 թվականը չէ, երբ արյունահեղություն էր լինում ԱԺ-ում, սա 2008թ. չէ, որ արյունահեղություն եղավ հրապարակում, սա նույնիսկ 2020թ. նոյեմբերի 9-ը չէ, որ էլի արյունահեղություն լինի ԱԺ նախագահի դեմ: Ո՞վ պիտի անի այդ արյունահեղությունը, ի՞նչ արյունահեղության մասին է խոսքը,«Իմ քայլի» ընտրողները պետք է անե՞ն, թե իրենց ընտրողները, թե՞ փողոցային թափթփուկնե՞րը, որ ընտրությունից ընտրություն սադրանքներ էին անում ընտրատեղամասերում… Ում են վախեցնում, սա պետական այրի կո՞չ է»:

Նա ժողովրդին կոչ արեց պահպանել ներքին հանդարտությունը. «Խորհրդարանական ընդդիմությանը կոչ եմ անում գալ կառուցողական դաշտ և մասնակցել քննարկումների: Հայաստանում իշխանություն և վարչապետ ընտրելու այլ ճանապարհ, քան ընտրություններն են, չկա: Այս հրապարակում վախեցող չկա, դավաճան չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում: