Շուռնուխում ադրբեջանցիներին ոչինչ չի հանձնվել․ կողքից լսելով՝ գյուղի վերջին տունը մնում է մեր սահմանում․ գյուղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ադրբեջանի ներկայացուցիչները եղել են սահմանամերձ գյուղում, ռուս սահմանապահների և ՀՀ ԱԱԾ ներկայացուցչի հետ չափագրումներ են կատարել GPS-ով: Այս մասին ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ հեռախոսակապով հաստատեց գյուղապետ Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով՝ Շուռնուխում ադրբեջանցիներին ոչինչ չի հանձնվել. «Ո՛չ ադրբեջանցի սահմանապահներին ենք տեսել, ո՛չ զորքին: Դեռևս չեն մոտեցել մեր հատվածին:

Գյուղի այն թաղամասը, որ գտնվում է Գորիս-Կապան ճանապարհի աջ (արևելյան) կողմում, կասկածելի տարածք է համարվում, այդ թաղամասում 12 բնակելի տներ են, նախկին փոստի շենքն է: Կողքից տեղեկանալով՝ գյուղի վերջին տունը մնում է մեր սահմանում»,- նշեց Արշակյանը:

Գյուղապետը հավելեց, որ իրեն դեռ ոչինչ հստակ չեն տեղեկացրել։