Մեղրին ունենալու է այլ կարգավիճակ, փակագծերը չեմ կարող բացել․ Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է համազգային ստորագրահավաք սկսել

Լուրեր

02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Վերջին օրերին մեր բառապաշարից դուրս է մնացել Արցախը, կարծես թե բոլորն ընդունել են, որ Արցախը չկա, Նիկոլ Փաշինյանն այն հանձնել է: ԱԺ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց Սյունիքից ռեյտինգային կարգով ընտրված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այսօր այս քննարկմանը չկան կառավարության ներկայացուցիչները, «Իմ քայլը» խմբակցության ներկայացոիցիչները, իսկ դա նշանակում է, որ նրանք թքած ունեն, թե ինչ է այսօր կատարվում Սյունիքում»,- հայտարարեց պատգամավորը՝ հավելելով, որ Կապանի հարակից 13 գյուղերի անվտանգությունը խաթարված է:

Զոհրաբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարարը ստում էին, երբ ասում էին, թե Սյունիքի անվտանգությանը ոչինչ չի սպառնում: Սյունիքից ընտրված պատգամավոր Կարեն Համբարձումյանն էլ Որոտանը չի համարում հայկական տարածք:
Զոհրաբյանը նշեց, որ զանգել է ԳԱԱ, զրուցել մասնագետների հետ և բոլորը միաբերան ասել են, որ GPS-ով հնարավոր չէ սահմաններ ճշգրտել, պետք է գեոդեզիստներ ներգրավել:

«Նիկոլ Փաշինյանին ո՞վ է լիազորություն տվել ճշգրտել մեր սահմաններն այն քարտեզով, որը ձեռնտու է ադրբեջանական կլանին, սա պետության և պետականության հանձնում է»,- հայտնեց Զոհրաբյանը և նկատեց, որ ինչ հարց բարձրացնում են՝ Նիկոլ Փաշինյանն առաջնագիծ է հանում իր ֆեյքերի գունդը և սկսում է կոտորած՝ պատգամավորների, քաղաքապետերի նկատմամբ քրեական գործեր է հարուցում ադեկվատ հարցեր տալու համար:

«Ես վստահ եմ, որ նոյեմբերի 9-ի սև թղթից բացի կա նաև հավելված, որի մեջ մտնում է այս ամենի հանձնումը»,- հայտնեց նաիրա Զոհրաբյանը և շեշտեց, որ վաղն առաջանալու է Սևանի ավազանի և Մեղրիի խնդիրը, Մեղրին էլ վաղը ունենալու է այլ կարգավիճակ, որի մասին ինքը գիտի, բայց  չի խոսելու այդ մասին:

Մանրամասները՝ տեսանյութում: