Նույնիսկ գեներալները տեղյակ չէին, որ դիրքերը պետք է զիջենք, մեզ հետ կապ չեն հաստատել. Փարսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 14:36
Ռոման Բերեզովսկին աջակցություն է հայտնել Գևորգ Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 14:32
Թրամփը հայտարարել է, որ միջանկյալ ընտրություններից հետո Իրանը «վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի շատ ԱԹՍ-ներ և հրթիռներ է արձակել, քան նախորդ մեկ տարվա ընթացքում»
23.11.2026 | 14:25
Դատախազությունը պահանջում է Կարեն Գասպարյանից հօգուտ պետության բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 միլիոն դրամ
23.11.2026 | 14:20
Նորբերտո Բալեկյանի գոլը «Բարակաս Սենտրալին» դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 14:12
Նոր Սահմանադրության նախագծով անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները կարող են հետադարձ ուժ ունենալ
23.11.2026 | 14:04
ՀՌՀ-ի փոխարեն՝ նոր ինքնավար մարմին․ ինչ փոփոխություններ են առաջարկվում ԶԼՄ-ների համար
23.11.2026 | 14:02
TRIPP-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու ՀՀ անվտանգության ամրապնդման գործում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 13:56
Լեհաստանում ընկած երեք օբյեկտները, պարզվել է, ռուսական Х-101 թևավոր հրթիռներ են
23.11.2026 | 13:56
Թրամփը հեռուստաուղերձով շնորհավորեց ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 13:47
Վարչապետը կարող է ինքնուրույն որոշել ԶՈւ-ի կիրառման հարցը․ ի՞նչ է փոխվում նոր Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 13:39
Դիեգո Սիմեոնեն ռեկորդ է սահմանել Իսպանիայի առաջնությունում
23.11.2026 | 13:30
Նոր Սահմանադրության նախագծում ընտանիքի պաշտպանությանը վերաբերող դրույթը պահպանվել է անփոփոխ
23.11.2026 | 13:22
Սահմանադրության նախագիծը սահմանում է անձին քաղաքացիությունից զրկելու նոր մեխանիզմ
23.11.2026 | 13:13
Իրանի սահմաններին որևէ ռազմական ներկայություն անընդունելի է, հայկական կողմը տվել է անհրաժեշտ հավաստիացումները․ Իրանի ԱԳՆ-ն՝ TRIPP-ի մասին
23.11.2026 | 13:08
Մեկնարկում է TRIPP նախագծի իրականացումը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը կնքելուց հետո մենք մնացել ենք նույն դիրքերում, թշնամին նույնպես մնացել է նույն դիրքերում և թշնամու կողմից ագրեսիվ վարքագիծ չէր նկատվել, տպավորություն էր, որ ինչ-որ բանի է սպասում:

Դեկտեմբերի 17-ին հրաման իջեցվեց ՊՆ-ի կողմից թողնել բնագծերը, դիրքերը և հետ գալ ՀՀ սահմանների վրա: Այդ բնագծերը վերաբերում էին Զանգելանի և Կուբաթլուի շրջաններին, որոնց վերաբերյալ համաձայնագրում ոչինչ չկար: Մեզ տեղեկացրին, որ դրա հետ կապված լինելու են բանակցություններ»,-այս մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

«Ես մամուլում բարձրաձայնել եմ, որ բանակցությունների ժամանակ հաշվի առնեն մեր կարծիքներն ու առաջարկությունները, բայց որևիցե անգամ մեզ հետ կապ չի հասատվել, որ մեր կարծիքները լսեն:

Մենք ակտիվ համագործակցում էինք ՊՆ-ի հետ: Նույնիսկ գեներալները տեղյակ չէին, որ դիրքերը պետք է զիջենք:

Պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը, երբ ասացինք, որ անվտանգության լուրջ խնդիրներ են առաջանում, նա պատասխանեց, որ այդ համաձայնությունը ի սկզբանե եղել է»,- նշեց Փարսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: