Թուրքերի և ռուսների դռբի տակ ընկանք․ Վովա Վարդանովը ռազմի դաշտից բացառիկ մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության հիմնադիր, հետախույզ, ռազմական գործիչ Վովա Վարդանովի հետ

-Պարո՛ն Վարդանով, դուք ակտիվ մասնակից եք եղել պատերազմին։ Ո՞ր ուղղության վրա էիք, ի՞նչ էր կատարվում մարտի դաշտում։ 

-Սկզբից Քարվաճառում էինք, որն ամենակարևոր ուղղությունն էր մեզ թվում։ Ես բազմիցս ասել եմ, որ Քարվաճառը շատ ավելի կարևոր է, քան Երևանը, էլ չեմ ասում Ստեփանակերտը։ Այն կարող էր դառնալ պաշտպանական ամրոց։ Կարող էիր ամեն ինչ հանձնել, բացի Քարվաճառից, որովհետև լեռնային այդ ամրոցը կարող էր դառնալ ֆենիքսի նման վերածնունդի սեպ, բայց, ցավոք, հանձնեցին Քարվաճառը։ Եղավ Գլխավոր շտաբի պետի հրամանը և մենք ուղևորվեցինք դեպի Կարմիր Շուկա կանգնեցնելու թուրքերի արշավը Հադրութից դեպի Շուշի։

-Կարմի Շուկա գյուղը կարևոր կետ է, այնպես չէ՞։

-Այո, այն հանգույց էր և Կարմիր Շուկայի հանձնումը հնարավորություն էր տալու, որ իրենք դուրս գան «Մարտունի 2», «Մարտունի 3» պաշտպանական գծերի թիկունքները։ Բացի դրանից, տրասսայի նման կարելի էր դրոշակներով թուրքերին դիմավորել մինչև Շուշի և ոչ մի խոչընդոտ չկար այնտեղ իրենց կանգնեցնող։

-Պատերազմի օրերին անընդհատ լուրեր էին գալիս, որ ադրբեջանցիները Կարմիր Շուկայի ուղղությամբ փորձեր էին անում գրավման, բայց չէր ստացվում։ Դուք մասնակցո՞ւմ էիք այդ ռազմական գործողություններին։

-Այո, ամսի 27-ից մեր գումարտակը․․․ առանձին գումարտակ էինք մենք, ես զորամասի հրամանատար էի նշանակված։ Կարմիր Շուկան և իր կողքով շարունակության գյուղի պաշտպանությունով էինք զբաղված։ Վերականգնեցինք Թաղավարդի կեսից ավելին մեր վերահսկողության տակ։

-Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հայկական կողմում անընդհատ պնդումներ են լինում, որ պարտվել ենք ո՛չ թե Ադրբեջան պետությանը, այլ՝ Թուրքիային։ Արդյո՞ք այդպես է, թե՞ մեզ սփոփում ենք, որ ՆԱՏՕ-ի երկրորդն բանակին ենք պարտվել։

-Իհարկե, Թուրքիան, Ռուսաստանը իրար հետ ինչ-որ հարցեր էին էստեղ լուծում։ Ես ասել եմ՝ թուրքերի և Ռուսաստանի միջև հարցեր լուծելիս մենք կարող է «դռբի տակ» ընկնենք։ Լսող չկար ժամանակին, ինչը տեղի ունեցավ։ Մենք «դռբի տակ» ընկանք թուրքերի և ռուսների միջև ինչ-որ հարցեր լուծելիս։ Մենք հիմա նմանվում ենք ադրբեջանցուն՝ էդ չեղած ազգին ենք նմանվում, այո «հանճարները» էն ժամանակ մեզ ասում էին՝ Ղարաբաղը չի հաղթել մեզ, նույնիսկ Հայաստանը չի հաղթել, մեզ ծեծել է ռուսը։ Այ հիմա նույնը մենք ենք անում։ Տո չէ, հենց լավ էլ մեզ Ադրբեջանի Հանրապետությունն է ծեծել, բնական է՝ իր դաշնակիցներով, իր վարձկաններով և եղբայրներով։

-Ադրբեջանի դաշնակիցն այս պատերազմում և հետո Թուրքիան էր։ Ո՞վ էր մեր դաշնակիցը, Դուք ո՞ւմ աջակցությունը զգացիք մարտի դաշտում որպես զինվորական։

-Միայն Թուրքիան չէ, և Թուրքիան չէր օգնում, այլ նա ուղղորդում էր Ադրբեջանի Հանրապետությունով՝ կռվում էին իր ստորաբաժանումներ, Պակիստանը,  հատուկջոկատայիններ ևս՝ զրահատեխնիկաներ ոչնչացրեցինք որոնց մեջ նրանց անձնակազմն էր։ Սիրիացիները տարբերվում էին մի տեսակ կապտավուն հագուստով և կանաչ գույնի «պլաշերով» թուրք զինվորականներից։ Հատուկջոկատայինները տարբերվում էին ռետինե ծնկկալներով, նաև գույներն էին մի քիչ տարբերվում։

Մեր դաշնակիցը Սփյուռքն է, պարզապես մենք, լինելով ինչ «հանճար», իրենց անարգում ենք, մենք իրենց տիրություն չենք անում, մենք մեր դաշնակցին միայն կթու կովի տեղ դրած փող ենք ուզում իրենցից, բայց իրենք մեր միակ բնական դաշնակիցն են, ուրիշ դաշնակից չունենք։ Ռուսը լինի, Բելառուսը լինի, Վրաստանը, պարսիկը, իրենք սիտուացիոն դաշնակիցներ են։ Այս պահին հարմար է, դաշնակից են, հարմար  չի․․․ Իսկ մշտական, որ մերն է ու վերջ, մեր հայրենակիցներն են, որոնց հայապահպանության վրա պետք է աշխատենք, եթե մենք պետություն ենք։ Շատ գործ ունենք անելու Սփյուռք-Հայաստան կապն ամրացնելու՝ այն աստիճանի, որ մենք վերջապես դառնանք մեկ օրգանիզմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան