Կձևավորենք փաստահավաք խումբ և կստուգենք ՀՀ-ի ու Արցախի դեմ դավադիր գործարքի մասին լուրերը. ԱԱԾ նախկին աշխատակիցներ

Լուրեր

27.04.2026 | 18:25
Պուտինն Արաղչիի հետ հանդիպմանը հայտնել է, որ անցյալ շաբաթ ուղերձ է ստացել Իրանի գերագույն առաջնորդից
27.04.2026 | 18:19
«Ֆոքսիսը»՝ բասկետբոլի կանանց Հայաստանի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:10
Աննա Հակոբյանն ուզում է դատի տալ Իոաննիսյանին // Մեքենա վարելու ուսուցումը կարող է պարտադիր դառնալ․ ԼՈՒՐԵՐ
27.04.2026 | 18:01
Մերցը հայտարարել է, թե ԱՄՆ-ը «նվաստացած է» և ռազմավարություն չունի Իրանի հետ հակամարտության հարցում
27.04.2026 | 17:55
«Ինձ պաշտոնի ես դնելու չէ՞ բանակում», «Պրոստը պիտի գաք, ծափ տաք»․ ՀԿԿ-ն գաղտնալսումը վերագրվում է Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 17:43
Թբիլիսիում ԵՄ դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ
27.04.2026 | 17:34
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին մասնակցության համար գումար բաժանելու գործով Շիրակի մարզում 4 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվել․ ՆԳՆ
27.04.2026 | 17:26
Ես ընդամենը հղում էի անում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ասածին. Աննա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 17:17
Ադրբեջանն ու Չեխիան բանակցություններ են վարում համատեղ ռազմական արտադրության շուրջ. Ալիև
27.04.2026 | 17:09
Հայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթում
27.04.2026 | 17:00
Իոաննիսյանին հարցրեք` 2022-ին «Իմ քայլը» հիմնադրամի անունը կապ ունե՞ր համանուն դաշինքի հետ. Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 16:50
Կրեմլը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը Պուտինի և Զելենսկիի հետ զրույցների մասին
27.04.2026 | 16:41
Լենա Նազարյանը թեկնածու չէ և չի մասնակցում ընտրություններին. Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 16:38
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել WORLD BOXING-ին
27.04.2026 | 16:30
Ռազմական ծախսերը կտրուկ աճել են Եվրոպայում ու Ասիայում՝ հասնելով 16 տարվա ընթացքում չտեսնված մակարդակի. SIPRI
Բոլորը

Ս.թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո ծավալվող իրադարձությունները վկայում են, որ իրավիճակը կայունանալու, կարգավորվելու փոխարեն ավելի է սրվում, Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված արտաքին և ներքին անվտանգության սպառնալիքներն ուժգին և ակներև են դառնում:

Զինված ուժերում տիրող բարոյահոգեբանական վիճակը, մարտունակությունը, հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման գործընթացն ու պաշտպանությունը, Արցախի Հանրապետությունում հակառակորդի հետ դեռևս տեղ-տեղ բռնկվող բախումները, երկրի կառավարման համակարգի կարևորագույն ոլորտներում դրսևորվող անգործությունն ու անկազմակերպվածությունը, ոչ մասնագիտական մոտեցումները, ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ բռնաճնշման փորձերը, նրանց կողմից բարձրաձայնված իրական մտահոգություններն անտեսելու, լռեցնելու քաղաքականությունը, ազգային անվտանգության համակարգը ներքաղաքական պարզաբանումների մեջ ներքաշելու փաստը, արտաքին դիվանագիտության ոլորտում պասիվ, անարդյունավետ գործողությունները, նախաձեռնողականության իսպառ բացակայությունը, իրադարձությունների վրա ազդելու փոխարեն սոսկ արձագանքողի դերի ստանձնումը, պատերազմի հետևանքների վերացումը զուտ Ռուսաստանի ղեկավարության վրա թողնելու անհասկանալի մոտեցումը վկայում են այն մասին, որ ստեղծված իրավիճակի արդյունքում պետության անվտանգային ողջ համակարգը խոցելի է դարձել և վտանգված է:

Նույնիսկ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավար անձանց ագրեսիվ հայտարարությունները կարող են իրականություն դառնալ, ինչի արդյունքում պատերազմական գործողությունները կծավալվեն արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում՝ հանգեցնելով աղետալի հետևանքների ողջ տարածաշրջանում:

Միևնույն ժամանակ մամուլով պարբերաբար տարածվում են խիստ կարևորություն ներկայացնող տեղեկություններ, որոնք ուղիղ կապ ունեն պատերազմի սանձազերծման և դրա արդյունքում մեր ունեցած տարածքային ու մարդկային կորուստների իրական պատճառների հետ, սակայն նմանատիպ հրապարակումների հեղինակները կամ դրանց հետ անմիջական առնչություն ունեցող անձինք խուսափում են հանրությանն ամբողջ ծավալով և լիարժեք պարզաբանումներ տալուց՝ բազմաթիվ հարցեր թողնելով անպատասխան: Մասնավորապես, մտահոգիչ է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եղած կապի արդյունքում միլիարդավոր դոլարների դիմաց Արցախի տարածքների հանձնման շուրջ սակարկությունների վերաբերյալ սպրդած տեղեկատվությունը:

Ստեղծված իրավիճակում մենք՝ ներքոստորոգրյալներս, երկրում տիրող իրավիճակը կայունացնելու համար կոչ ենք անում.

1. Իրավապահ մարմիններին չներքաշել ներքաղաքական ինտրիգների մեջ, վերածելով բռնաճնշումներ իրականացնող գործիքի:

2. Դուրս գալ շոկային վիճակից, դրսևորել պրոֆեսիոնալիզմ և կոնկրետ գործողություններով լուծել զինված ուժերում ու կառավարման համակարգում առկա վերը նշված խնդիրները:

3. Սեղմ ժամկետներում թափանցիկ, հանրությանը մատչելի եղանակներով մանրակրկիտ ուսումնասիրել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կապի, նրանց միջև հնարավոր գործարքի վերաբերյալ եղած տեղեկությունները:

4. Հանրության բևեռացումը վերացնելու, ազգային համերաշխություն ձևավորելու նպատակով սեղմ ժամկետներում գնալ իշխանափոխության:

Եթե ՀՀ իշխանությունները սույն կոչը թողնեն անհետևանք, ապա մեր կողմից կձևավորվի փաստահավաք խումբ՝ փորձառու քննիչների, դատախազների, օպերատիվ աշխատակիցների, փաստաբանների և այլ շահագրգիռ անձանց ներգրավմամբ, և առկա բոլոր միջոցներով կստուգվեն Հայաստանի և Արցախի դեմ հնարավոր դավադիր գործարքի ու դրա հետևանքով պատերազմում դիտավորությամբ պարտվելու վերաբերյալ տեղեկությունները: Բացի այդ, կոչով կդիմենք ՀՀ ԱԱԾ և իրավապահ համակարգի մեր մյուս գործընկերներին՝ որոշելու ստեղծված իրավիճակում իրենց ծառայողական պարտականությունների հետագա իրականացումը շարունակելու նպատակահարմարությունը:

Հայտարարությունը բաց է, և դրան կարող են միանալ իրավապահ մարմինների, պաշտպանության նախարարության, սահմանապահ զորքերի նախկին և ներկա աշխատակիցները:

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ՊԺԿ պահեստազորի գնդապետ Միքայել Համբարձումյան
ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ պահեստազորի գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյան
ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ պահեստազորի գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյան
ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ պահեստազորի գեներալ-մայոր Գարեգին Մխիթարյան
ՀՀ ԱԱԾ պահեստազորի գեներալ-մայոր Զավեն Նանյան
ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Գրիգոր Անտոնյան
ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Էդուարդ Ղումաշյան
ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Արտյոմ Գրիգորյան
ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Արթուր Խաչատրյան
ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Վարդան Գալստյան
ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Կարեն Հակոբյան
ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Սամվել Բաղդասարյան
ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Սամվել Սարգսյան