Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանը Բաքվին խորհուրդ է տվել զգուշանալ Անկարայից. ՌԻԱ Նովոստի

Լուրեր

02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Պակաինը Բաքվին խորհուրդ է տվել զգուշանալ Անկարայից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի քննադատությունից հետո, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Էրդողանը, բանաստեղծությունը կարդալով, ցույց է տվել պատմության, աշխարհագրության չիմացությունը, ստեղծագործության իմաստն ու տարածաշրջանի իրավիճակը չհասկանալը։ Նա բարձրացրել է Իրանից ադրբեջանական շրջանների անջատման սուր հարցը, ինչպես նաև կասկածի տակ է դրել Ադրբեջանի Հանրապետության անկախությունը։ Իր բարեկամությամբ Անկարան արջի ծառայություն է մատուցում Բաքվին։ Բաքուն պետք է զգուշանա Անկարայից»,- Twitter-ում գրել է նախկին դեսպանը:

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերյան գրառմամբ կոշտ արձագանքել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախօրեին Բաքվի շքերթի ժամանակ ունեցած ելույթում արված հայտարարությանը։

«Էրդողանին չեն հաղորդել՝ բանաստեղծությունը, որը նա ընթերցեց Բաքվում, Արաքսի հյուսիսում Իրանի տարածքների բռնազավթման մասին է։ Մի՞թե նա չի հասկանում, որ խարխլում է Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Ոչ ոք չի կարող այդպես խոսել, ՄԵՐ սիրելի Ադրբեջանի մասին»,- գրել էր Իրանի ԱԳ նախարարը՝ ամենայն հավանականությամբ, նկատի ունենալով Իրանի Ադրբեջան (Ատրպատական) նահանգը։

Նշենք, որ Բաքվի շքերթի ժամանակ ելույթ ունենալիս Էրդողանն ընթերցել էր ադրբեջանցի գրող Բահթիյար Վահաբզադեի բանաստեղծությունը, որում նշվում է, թե Ադրբեջանի՝ Արաքսից հարավ ընկած տարածքները գրավված են։ Փաստացի, էրդողանը տարածքային պահանջներ է ներկայացրել Իրանին։