Հայաստանը թիրախ է Թուրքիայի համար․ ռազմական ճանապարհով կյուրացնեն, եթե հնարավոր լինի․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ

-Պաշտոնական Երևանը դատապարտել է Բաքվի ռազմական շքերթի ժամանակ Ալիևի և Էրդողանի հայտարարությունները՝ դրանք սադրիչ որակելով։ Ալիևը Զանգեզուրը, Սևանն ու Երևանն իրենց պատմական հողն է անվանել, իսկ Էրդողանը խոսել է ցեղասպան Էնվերի մասին։ Ի՞նչ հետևություններ պետք է արվեն թշնամական հայտարարություններից։

-Հետևություն մենք պետք է անենք ոչ թե այդ հայտարարություններից, այլ ընդհանրապես՝ աշխարհաքաղաքական իրավիճակից, որ կա առնվազն 100 տարի։ Հետևությունը մեկն է․ քանի կա Թուրքիան իր այս տեսքով և քանի կա ռեգիոնալ ուժերի այս հարաբերակցությունը, մենք մշտապես գտնվելու ենք Թուրքիայի այս հավակնության ներքո՝ անկախ նրանից, թե Էրդողանը կամ նրա գործիքի վերածված Ալիևը կանե՞ն հայտարարություն, թե՞ չեն անի։ Նրանք կարող են տարիներով չխոսել ո՛չ Զանգեզուրի, ո՛չ մեկ այլ բանի մասին, բայց դա ամենևին չի նշանակի, որ նրանք չեն մտածում այդ մասին և առաջին իսկ հնարավորության դեպքում չեն փորձելու իրենց մտածածը դարձնել իրականություն։

-Եվ սա՝ չնայած այն բանին, որ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարում է, թե Թուրքիան հավակնություն չունի՞ Հայաստանի տարածքների նկատմամբ։

-Դե՝ ես տարօրինակ կհամարեմ, եթե արտգործնախարարին այդպիսի հարց տան կամ հարցեր առաջանան, և նա ասի՝ այո՛, մենք հավակնում ենք այդ տարածքներին։ Դրա համար եմ նշում՝ հայտարարությունները բացարձակ ոչինչ են։ Այսօր կարող են մի բան ասել, վաղը՝ մեկ այլ բան, բայց մենք չպետք է կասկածենք, որ թուրքական ռազմավարության մեջ Հայաստանը թիրախ է ամբողջությամբ, և առաջին իսկ հնարավորության դեպքում այդ թիրախը յուրացվելու է։ Դա կանեն ռազմական ճանապարհով, եթե հնարավորություն ունենան, դա կանեն տարբեր այլ ձևերով ու տեխնոլոգիաներով։ Դա նրանց ռազմավարական նպատակն է, և սա իրողություն է։ Եվ դրա համար եմ նշում՝ այդ իրողության մասին մենք պետք է եզրակացություններ անենք ոչ թե հայտարարություններից, այլ ընդհանրապես՝ աշխարհաքաղաքական իրողություններից, վերջին հարյուրամյակի պատմությունից, ուժերի դասավորությունից՝ հաշվի առնելով նաև ռուս-թուրքական հարաբերությունների առանձնահատկությունները։

Մենք տեսնում ենք՝ այդ առանձնահատկություններից է դարձել և առնվազն մեկդարյա օրինաչափություն է այն, որ ռուսներն ու թուրքերը, իրենց ռազմավարական մրցակցությամբ հանդերձ, երբ գալիս է բախման մի աստիճան, երբ երկուսն էլ հասկանում են, որ պետք է կանգնել, այլապես կորուստները երկուստեք բախումներով ավելի մեծ կլինեն, պայմանավորվում են, և որպես կանոն՝ հայկական տարածքների և կյանքերի հաշվին։ Քանի կա Թուրքիան, մենք մշտապես լինելու ենք հավակնության թիրախում։

-ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան արձագանքեց, թե քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն Լեռնային Ղարաբաղում կյանքի նորմալացմանը, այլ ոչ թե ջնջեն հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը։ Թուրք-ադրբեջանական կողմն այսպիսով չի՞ փորձում տորպեդահարել բանակցային պրոցեսը, հատկապես, երբ Ալիևը համարում է՝ հակամարտությունը լուծված է։

-Բնական է, որ փորձելու են՝ դա իրենց շահից է բխում․ իրենք ռազմական ճանապարհով ինչ-որ հարցեր են լուծել, բավարարված են դրանով առնվազն ընթացիկ ժամանակահատվածում և միջնաժամկետ հեռանկարում բավարարված են։ Եվ բնական է՝ բանակցության այլ հարց քննարկելն այդքան էլ ոգևորիչ չէ և շահեկան չէ։ Իսկ բանակցությանը դրվելու են հարցեր Արցախի կարգավիճակի վերաբերյալ, Հադրութի, Շուշիի դեօկուպացիայի, փախստականների վերադարձի հարց պետք է դրվի։ Մենք տեսնում ենք՝ Ֆրանսիան բարձրացնում է այդ հարցերը։ Սրանք թեմաներ են, որոնք Թուրքիային և Ադրբեջանին շահեկան ու դուրեկան չէ քննարկելը։

Այս տեսանկյունից առանցքային է դառնում ՌԴ-ի դիրքորոշումը․ որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանը բերելո՞ւ է այդ հարցերը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ օրակարգ, թե՞ շարունակելու է պայմանավորվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Ռուսաստանը կփորձի երկակի խաղ խաղալ, այսինքն՝ մի կողմից պայմանավորվել, մյուս կողմից, պայմանավորվածությունների գործընթացում իր դերը ավելի բարձրացնելու և պայմաններն ավելի դարձնելու համար, օգտագործել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հարցադրումները։ ԱՄՆ-ն ևս խաղալու է Թուրքիայի վրա իրենց ազդեցության գոտում։ Ակնհայտ է՝ Թուրքիան անընդհատ հայացքը հառելու է ԱՄՆ-ին։ Այսինքն՝ մենք գործ ենք ունենալու բավականին բազմաշերտ և բազմազան խաղի հետ։ Ալիևի շուրթերով հնչեցրած հայտարարությունները, որ անկասկած հնչում են Էրդողանի հովանու ներքո, թուրքական խաղաքարտերն են որոշակիորեն ցույց տալիս, թե ինչի վրա է Թուրքիան կառուցելու իր հետագա քաղաքական վարքագիծը տեղի ունեցող անցուդարձում։ Պատերազմն ավարտվել է, բայց պատերազմի շարժառիթը և պատերազմի խորքում գտնվող շահերի և ռազմավարությունների բախումը, հարաբերությունների, ուժերի վերադասավորությունը ռեգիոնում շարունակվելու է տնտեսական, քաղաքական, դիվանագիտական դաշտում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան