Ի՞նչ պայմանով են թուրքերի հետ հարաբերություն հաստատելու. Աբովյանն՝ իշխանությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

«Թուրքերի հետ ի՞նչ պայմանով եք դիվանագիտական հարաբերություն հաստատելու։ Ասեմ՝ Թուքիան պայման է դնելու՝ նվազագույնը ասելով՝ Հայոց ցեղասպանության հարցը հանում եք օրակարգից։ Ադրբեջանը պայման  է դնելու, ասելու է՝ ի՞նչ Արցախի Հանրապետություն։ Ձե՞ռ եք առնում, էս ինչ եք անում»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունների պատասխանը երեկ տվեցին  Ալիևն ու Էրդողանը։ «Դա հիմա տեսնենք էս պատասխանից հետո ինչ են անելու, ձենները դուրս չի գալիս, խոսացեք։ Երկիրն ու ժողովրդին բերել եք կզած վիճակի ու ասում՝ պետք է նայել ապագային։ Ապագային նայելու համար պետք է նվազագույնը ճիշտ գնահատականներ ունենաք ու ճիշտ վերլուծություններ անեք ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- նշեց Աբովյանը։

Ըստ նրա՝ հակապետական են այն հայտարարությունները, երբ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ եղածը եղել է, պետք է հարաբերություններ հաստանենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

«Խայտառակ անգրագիտություն, իրավիճակին չտիրապետելու ֆանտաստիկ ունակություն ունի այս իշխանությունը։

Այսօր եկեք ֆիքսենք հստակ՝ շատ վաղուց Ադրբեջանն ու Թուրքիան տարածքային պրետենզիաներ են ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը։ Արցախի մասին առհասարակ այս պարագայում, երբ լսում ես թուրքերի ու ադրբեջանցիների հայտարարությունները, ամեն ինչ պարզ է դառնում։ Երբ լինում են այդ կարգի հայտարարություններ, երբ հայտարարվում է Երևանը, Զանգեզուրը, Սևանը թուրքական տարածք, և այդ ֆոնի վրա ասում են՝ գնանք դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, սա արդեն աննորմալության կանխավարկած է։ Կամ չեն հասկանում, կամ միտումնավոր քայլեր են անում։ Ի՞նչ դիվանագիտական հարաբերություններ կարող ես հաստատել մի պետության հետ, որը բացահայտ տարածքային պրետենզիաներ է անում քո տարածքի վրա, քո մայրաքաղաքի վրա»,- ասաց Արման Աբովյանը։

Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ պատգամավորը նշեց. «Երբ դու գնում ես դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Ադրբեջանի հետ ո՞նց ես հաստատելու, երբ Ադրբեջանը միանշանակ պայման է դնելու, որ դու պարտավորվելու ես դե յուրե ընդունել Ադրբեջանի տարածքային  ամբողջականությունը։ Չնայած Արցախի հարցը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, բայց ադրբեջանցիները նախապայման են դնելու, առանց այդ նախապայմանի ձեր ուզածը չի իրականանա։ Եթե այդքան վստահ եք խոսում, կարո՞ղ է ինչ-որ բան եք պայմանավովել»։

Մանրամասները՝ տեսանյութում: